Ջեյմս Ռենդել Հարրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Ռենդել Հարրիս (1852-1941), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ։ 1896 թ.-ի մարտին անգլիական «Բարեկամների ընկերությունը» Հարրիսին կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-1896 թվականների հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ «Նա նամակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897 թ.) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անգլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլիական ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի. 1894 թ.-ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հարրիսը ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի գործուն անդամներից։

Գրականություն[խմբագրել]

  • Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia, L, 1897.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png