Ջեյմս Հարիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Հարիսոն
Ծնվել էդեկտեմբերի 27, 1936(1936-12-27) (87 տարեկան)
ԾննդավայրJunee
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունblood donor և dog breeder
Պարգևներ և
մրցանակներ

Ջեյմս Քրիստոֆեր Հարիսոն (անգլ.՝ James Harrison), հայտնի է՝ որպես «Մարդ՝ ոսկե արյունով» (դեկտեմբերի 27, 1936(1936-12-27), Junee), արյան պլազմայի ավստրալիացի դոնոր։ Նրա յուրահատուկ արյան շնորհիվ ստեղծվել է Rho (D) հակամարմինների պատվաստանյութը։ 1173 անգամ արյան պլազմայի դոնոր է դարձել[2][3][4][5]։ Գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Հարիսոնը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 27-ին։ 14 տարեկանում նա կրծքավանդակի լուրջ վիրահատության է ենթարկվել և նրան անհապաղ անհրաժեշտ է եղել շուրջ 13 լիտր դոնորական արյուն։ Վիրահատությունից հետո նա հիվանդանոցում է մնացել շուրջ երեք ամիս։ Հասկանալով, որ դոնորական արյունը փրկել է իր կյանքը, նա խոստացել է, որ 18 տարեկան դառնալուն պես ինքն էլ է դոնորական արյուն հանձնելու։

Հարիսոնը 1954 թվականից սկսել է արյուն հանձնել։ Շուտով պարզվել է, որ նրա արյունը պարունակում է անսովոր ուժեղ և կայուն հակամարմիններ՝ D ռեզուս գործոնի հակամարմինների նկատմամբ։ Հարիսոնի արյունն այնքան յուրահատուկ է, որ նրա կյանքն ապահովագրվել է մեկ միլիոն դոլարով։

Ջեյմս Հարրիսոնի արյունն իր տեսակի մեջ բացառիկ է․ նրա արյան պլազմայում առկա են հատուկ հակամարմիններ, որոնց շնորհիվ կարելի է կանխել հղի կնոջ և նրա պտղի միջև առաջացող ռեզուս կոնֆլիկտը։ Նրա արյան պլազմայի հիմքի վրա ստեղծվել է շիճուկ, որը ներարկվելով արյան բացասական ռեզուս ունեցող այն հղի կանանց, որոնց պտուղն ունի արյան դրական ռեզուս, պտղի արյան մեջ հակամարմինների զարգացումը կանխվում է։

Հարիսոնն 57 տարի շարունակ արյուն է հանձնել միջինում երեք շաբաթը մեկ անգամ։ 2011 թվականի մայիսին նա արյուն էր հանձնել արդեն 1000 անգամ, ինչը համաշխարհային ռեկորդ էր։ Մինչև 2015 թվականը Ավստրալիայի բոլոր հակառեզուսային պրեպարատները պատրաստվել են Հարիսոնի պլազմայից։ 2018 թվականի մայիսին, 81 տարեկան հասակում նա վերջին անգամ է արյուն հանձնել՝ կենսաբանական տարիքի սահմանափակումներից ելնելով[5]։

Այս ընթացքում Հարիսոնի արյունն ավելի քան երկու միլիոն նորածնի կյանք է փրկել՝ ներառյալ իր թոռնուհու։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսոնը Ավստրալիայի շքանշանի մեդալ է ստացել (OAM): Նա ներկայացվել է տարվա ավստրալիացի անվանակարգում, բայց չի հաղթել։

2015 թվականի նոյեմբերի 25 -ին նրա պատվին անվանակոչվել է Ջեյմսհարիսոն (22136) աստղակերպը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. «'Saving Lives'». TEN News. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  3. «'Man with the golden arm' saves 2million babies in half a century of donating rare type of blood». Daily Mail. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  4. «James Harrison: Australian Man With Special Blood Type Saves 2 Million Babies». The Huffington Post. 2010 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  5. 5,0 5,1 «Спасший миллионы детей донор ушел на покой». Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  6. «JPL Small-Body Database Browser - 22136 Jamesharrison (2000 VJ3)». ssd.jpl.nasa.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]