Շնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hod.WislanyGaj-wl.JacekWierzbicki-foto1.jpg

Շնաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, սպորտում և բանակում օգտագործվող ցեղական (ծառայողական, որսորդական և դեկորատիվ) շների բուծմամբ։ Զարգացած է գրեթե բոլոր երկրներում (գործում են սիրող-շնաբույծների միություններ, ակումբներ և ընկերություններ)։ Շնաբույծների հնագույն կազմակերպությունը՝ անգլ.՝ Kennel-Club, հիմնադրվև է 1873 թվականին, Մեծ Բրիտանիայում, որը 1874 թվականից տոհմային գրքերում գրանցում է ցեղական շներին, 1880 թվականից հրատարակում անգլ.՝ «Kennel Gazet» լրագիրը և մի շարք ամսագրեր։ Ավելի ուշ նմանօրինակ ակումբներ ստեղծվել են նաև Բելգիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում ևն։ Եվրոպական երկրների մեծ մասը և ԱՄՆ-ը շնաբույծների (կինոլոգների) միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ Federation Cvnologique Internationale, քաղաք Տյուեն, Բելգիա) անդամ են։ Ֆեդերացիայի ղեկավարությամբ պարբերաբար կազմակերպվում են շների միջազգային և համաշխարհային ցուցահանդեսներ ու մրցույթներ։ Շարք երկրներում ցուցահանդեսներ կազմակերպում են միայն մասնավոր ֆիրմաները (օրինակ, Cruft եվրոպական ֆիրման), որոնք ունեն իրենց դատավորական կոլեգիան, մրցանակները ևն։ Խոշոր ֆիրմաներ զբաղվում են նաև շների վաճառքով, մասնավոր դպրոցները՝ վարժեցմամբ, ունեն բուժարաններ, վարսավիրանոցներ ևն, հատուկ ֆիրմաներ շների համար արտադրում են կեր և գույք։ Հրատարակվում են մեծ թվով ամսագրեր և շնաբուծության վերաբերյալ գրականություն։ Ռուսաստանում 19-րդ դարի սկզբներին կազմակերպվել են փոքր բուծարաններ և շներ վարժեցնողների հատուկ դպրոց։ Շնաբույծների առաջին կազմակերպությունները՝ որսորդների կոոպերատիվ ընկերություններին կից բաժանմունքները, ստեղծվել են 1918-1920 թվականին։ 1925 թվականին կայացել է շնաբույծների I համագումարը, որտեղ հաստատվել են ԽՍՀՄ-ում բուծվող շների հիմնական ցեղերի ստանդարտները, և ընդունվել «Շների տոհմաբուծության մասին դրույթները»։ 30-ական թթ․ վերջերից և հետագայում խորհրդայինմի շարք հանրապետություններում (նաև՝ Հայաստանում) տեղական որսորդմիություններին կից ստեղծվեցին շնաբուծական բաժանմունքներ, սովետական բանակի և միլիցիայի տնօրինության վարժարան-բուծարաններ։

Գրականություն[խմբագրել]

  • Пособие по собаководству, 2 изд․, Л», 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png