Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո (1882-1973), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ։

Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնիայում։ Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մալիպիեռոյի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ Լավագույն գործերում հիմնվում է իտալական ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա։ Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմականաացում՝ 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմականացում՝ 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմականացում՝ 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) և այլն հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png