Պրուստի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրուստի երևույթ կամ Պրուստի էֆեկտ, հոտերի` մարդու մոտ հիշողություններ առաջացնելու կարողություն[1]։ Երևույթը իր անունը ստացել է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի (ֆր.՝ Marcel Proust) պատվին[2]։

«Պրուստի երևույթ» արտահայտությունը ոչ պաշտոնական անվանում է և չի հանդիսանում գիտական եզրույթ[1]։

Եզրույթի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Մարսել Պրուստի կողմից հրապարակված «Սվանի ուղղությամբ» վեպում, որը գրողի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» գրական ստեղծագործության առաջին մասն է, գրողը ստեղծել է գրական հերոս, որը հիշում է իր կյանքի իրադարձությունները և վերարտադրում է զուգորդական, ասոցիատիվ շղթաներ` օգտագործելով դրանց հետ կապված բույրերը[1][2]։ Այս վեպը առաջին արվեստի գործը չէր, որտեղ դրա հեղինակը փորձել էր ներկայացնել հիշողության և հոտառության միջև կապը, և Պրուստը այդ առումով առաջինը չէ[1]։ Հետագայում հիշողության մեխանիզմների ուսումնասիրությամբ զբաղվողները անվանել են հոտառության և հիշողության միջև կապը «Պրուստի երևույթ» կամ «Պրուստի էֆեկտ»[2][3]։

Պրուստի մոտ հոտը տրիգգերի դերում է հանդես գալիս, որը վիզուալ պատկերների անգիտակից հիշողությունների գործընթաց է սկսում[1]։

20-րդ դարում տարբեր գրական ժանրերի շատ գրողներ և բանաստեղծներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են Պրուստի երևույթը, հենց այդպես էլ այն դարձել է գրական տոպոս՝ հաճախ դրան անդրադարձվող թեմա[3]։

2021 թվականի դրությամբ Պրուստի էֆեկտը կամ երևույթը չի համարվում գիտական եզրույթ, այնուամենայնիվ այն ակտիվորեն ուսումնասիրվում է նեյրոֆիզիոլոգիայում և գրականագիտության մեջ[1]։

Ֆիզիոլոգիական մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողությունների և հոտերի միջև կապը առնչում է հիպոկամպի աշխատանքին։ Վերջինս մարդու գլխուղեղի լիմբիական համակարգի մաս է կազմում, որը մասնակցում է հիշողության ձևավորման գործընթացին[1]։ Հոտի ընկալման և իրադարձությունները հիշելու գործընթացի հաջորդականությունը հետևյալն է[1].

  1. քթի հոտառական էպիթելի ընկալիչները մշակում են իրենց բջիջներին հասած հոտավետ նյութի մոլեկուլները,
  2. հոտառական լամպը կազմում է հոտի հավաքական պատկերը,
  3. պրիրֆորմային կեղևը վերծանում (ճանաչում է) հոտը,
  4. նշաձև մարմինը ձևավորում և ստեղծում է հույզը,
  5. հիպոկամպում պահպանվում է հոտի հետ կապված հիշողությունների շղթան,
  6. օրբիտոֆրոնտալ կեղևում տեղի է ունենում ըմբռնումը և որոշման ընդունումը, որը կապված է հոտից առաջացած հիշողության հետ[1]։

Ենթադրվում է, որ Պրուստի երևույթը վերաբերում է հիմնականում մանկության իրադարձություններին և շատ ավելի վառ արտահայտված և զգացմունքային է, քան հիշողության այլ պայմանները[4][5]։ Նման կարծիքը սխալ է։ Հիշողության հետ կապված հոտի ուժգնությունը նույնն է, ինչ հիշվող իրադարձությունը ուղեկցող ձայները, պատկերները և այլն, և հոտերի օգտագործումը միմյանց հետ ասոցացվող հիշողություններ առաջացնելու համար ոչնչով ավելի լավը չէ այլ մնեմոտիկ մեթոդներից[5]։

Հոտերը կարող են հիշողության արդյունավետ խթանիչներ լինել միայն որոշակի համատեքստում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Что такое "феномен Пруста" : [арх. 20 Հոկտեմբերի 2022] // ТАСС. — 2021. — 10 Հուլիսի.
  2. 2,0 2,1 2,2 Память и запах культуры: реминистенция и аллюзия : [арх. 3 Հուլիսի 2023] / Н. В. Чиркова // Национальное культурное наследие России: региональный аспект : Материалы VII Всероссийской научно-практической конференции : сб. : в 2 т. / Под ред. С. В. Соловьевой. — Самарский государственный институт культуры, 2019. — Т. Ч. I.. — С. 98–103. — 356 с. — Կաղապար:УДК. — ISBN 978-5-88293-425-4.
  3. 3,0 3,1 Ханинова, Р. М. Мир запаха в рассказах Исаака Бабеля : [арх. 3 Հուլիսի 2023] // Oriental Studies : журн. — 2012. — № 1. — С. 64–68. — Կաղապար:УДК.
  4. Прокопик, Д. Почему запахи пробуждают воспоминания? : [арх. 6 Օգոստոսի 2019] // BBC. — 2018. — 9 Մարտի.
  5. 5,0 5,1 Bogenschütz, L. Odor associated memories are not necessarily highly emotional : [անգլ.] / L. Bogenschütz, C. Bermeitinger, A. Brörken … [et al.] // Acta Psychologica : журн. — 2022. — Vol. 230. — P. 103767. — doi:10.1016/j.actpsy.2022.103767. — PubMed.
  6. Baker, J. R. Chewing gum can produce context-dependent effects upon memory : [անգլ.] / J. R. Baker, J. B. Bezance, E. Zellaby … [et al.] // Appetite : журн. — 2004. — Vol. 43, no. 2. — P. 207–210. — doi:10.1016/j.appet.2004.06.004. — PubMed.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

անգլ.] / Клуб переводчиков // Лайвлиб. — 2015. — 29 Հոկտեմբերի.* Heffer, S. How Proust's 'madeleine moment' changed the world forever : [անգլ.] : [арх. 28 Հոկտեմբերի 2015] // The Telegraph : газ. — 2015. — 27 October.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Савельев, С. (2016 թ․ սեպտեմբերի 16). «Эффект Пруста». СЛИПАПС (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.