Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանկտ Պետերբուրգ (ռուս.՝ Санкт-Петербург), մինչև 1914 թվականի օգոստոսի 18 (31) Սանկտ Պետերբուրգ, մինչև 1924 թվականի հունվարի 26-ը  - Պետրոգրադ, մինչև 1991  - Լենինգրադ), դաշնային նշանակության քաղաք Ռուսաստանում, Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի վարչական կենտրոն, Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նստավայր (2008-ից)։ Հիմնադրել է 1703 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ 1712-1918 թվականներին եղել է Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքը։

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի արդյունաբերական, մշակութային և գիտական կենտրոն է, տրանսպորտային խոշոր հանգույց, նավահանգիստ։ Վարչականորեն բաժանվում է 17 շրջանի, բայց նրա կազմում են քաղաքի շրջագծից դուրս գտնվող 5 շրջան (Կոլպինոյի, Կրոնշտադտի, Պետրոդվորեցի, Պուշկինի, Կուրորտնի)։ Մայրաքաղաք է եղել 1712 - 1728 և 1732 - 1918 թվականներին, միաժամանակ 1708 - 1927 թվականներին՝ նահանգային քաղաք, 1927 թվականի օգոստոսի 1-ից՝ ՌԽՖԱՀ Լենինգրադի մարզի վարչական կենտրոնը։ Լենինգրադը Մեծ հոկտեմբերի օրրանն էր, հերոս քաղաք։