Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշկինի շրջան
Пушкинский район
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարՆիկոլայ Բոնդարենկո
Հիմնադրված է1938 թ.
Մակերես239,95 կմ²
Բնակչություն135973 [1] մարդ
Փոստային ինդեքս196xxx
Փոստային դասիչ196000–196999
Պաշտոնական կայքpushkin.ru
Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)##
Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)

Պուշկինի շրջան, վարչատարածքային միավոր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը տեղակայված է քաղաքի հարավային մասում։

Շրջանի անունը կապված է այն բանի հետ, որ վարչական կառավարությունը գտնվում է Պուշկին քաղաքում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի կազմի մեջ մտնում են 5 քաղաքային կառույց՝

  • Պավլովսկ քաղաք
  • Պուշկին քաղաք
  • Ալեքսանդրովսկայա գյուղ
  • Տյարլևո գյուղ
  • Շուշարի գյուղ

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 135 973 մարդ[1], որից 68%-ը բնակվում է Պուշկին քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի շրջանը կազմավորվել է 1938 թվականի հունիսի 5-ին Պուշկինի քաղաքային խորհրդի վերակազմավորման արդյունքում՝ շրջանային խորհուրդ, որը գտնվում է Լենքաղխորհի անմիջական ենթակայության ներքո։

1953 թվականի հուլիսի 25-ին Կուզմինսկի, Մոսկովսկո-Սլավյանսկի, Տյարլևսկի գյուղխորհները փոխանցվեցին Պուշկինի շրջխորհին։

1958 թվականի հունիսի 21-ին ձևավորվեց Շուշարի գյուղը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ, իսկ Մոսկովսկո-Սլավյանսկի գյուղխորհը ցրվեց։

1959 թվականի մարտի 26-ին Պավլովսկ քաղաքն անցավ Պուշկինի շրջխորհի ենթակայություն։

1959 թվականի ապրիլի 2-ին կազմավորվեցին Ալեքսանդրովսկայա և Տյարլևո գյուղերը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ[2]։

1995 թվականին Պավլովսկ քաղաքի տարածքում ձևավորվեց Սանկտ Պետերբուրգի ինքնուրույն Պավլովի շրջանը։

2005 թվականին Պավլովի շրջանի տարածքը կրկին ներառվեց Պուշկինի շրջանի կազմի մեջ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի գլխավոր տեսարժան վայրերն են պետական թանգարան-արգելոցները՝ Ցարսկոյե սելոն և Պավլովսկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2016-03-25 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
  2. «Справочник истории административно-территориального деления Ленинградской области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]