Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլպինոյի շրջան
Колпинский район
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ենթարկում Սանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավար Դմիտրի Կոբիցկի
Հիմնադրված է 2010
Մակերես 105,8 կմ²
Բնակչություն 177448

[1] մարդ

Պաշտոնական կայք gov.spb.ru/gov/terr/reg kolpino/

Կոլպինոյի շրջան, Սանկտ Պետերբուրգի շրջաններից, որը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան հատվածում։ Վարչական ղեկավարն է Դմիտրի Կոբիցկին։

Սահմանակից է Նևսկի, Ֆրունզենսկի, Պուշկինսկի, Վսևոլոժսկի, Կիրովի, Տոսնենսի շրջաններին։

Պատմություն[խմբագրել]

Շրջանի անվանումը կապված է այն բանի հետ, որ վարչական ղեկավարությունը գտնվում է Կոլպինո քաղաքում։ Շրջանն ի սկզբանե ստեղծվել է որպես արդյունաբերական կենտրոն և պաշտոնապես Լենինգրադի մաս դարձավ 1936 թվականին Լենինգրադի մարզի Պրիգորոդնի շրջանի լիկվիդացումից հետո։ Շրջանը վերջնականապես ձևավորվեց որպես վարչական միավոր 1954 թվականին մի քանի գյուղական խորհուրդների՝ շրջանի կազմի մեջ մտնելուց հետո։ 1996 թվականին Կոլպինոյի շրջանի տարածքում ձևավորվեց 5 քաղաքային կառույց։ Կոլպինոյի շրջանը համարվում է Սանկտ Պետերբուրգի ամենաարդյունաբերական շրջանը, որտեղ կենտրոնացած է ավելի քան 30 խոշոր ընկերություններ, շրջանում լավ զարգացած է նաև երթևեկության համակարգը։[2] Սակայն շրջանի կենսամակարդակը ամենացածրն է Սանկտ Պետերբուրգում։[3][4]

Շրջանի կազմը[խմբագրել]

Շրջանի կազմի մեջ մտնում են 6 քաղաքային կառույց՝

  • Կոլպինո քաղաքը
  • Մետալոստրոյ գյուղ
  • Պետրո-Սլավյանկա գյուղ
  • Պոնտոննի գյուղ
  • Սապյորնի գյուղ
  • Ուստ-Իժորա գյուղ

Ըստ 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կոլպինոյի շրջանում բնակվում է 177448 մարդ։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ տղամարդիկ կազմել են 46%, կանայք՝ 54%։ Շրջանի բնակչության գրեթե 78%-ը բնակվում է Կոլպինո քաղաքում։[5]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]