Պորտալ:Կինո/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան:

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ: Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է: Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն... Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը:

Ինգմար Բերգմանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ՝ «Թունավորում» ֆիլմի նկարահանման մեջ, որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական։ Դրանից հետո «Svensk Filmindustri» կինոընկերության տնօրենը, նրան հնարավորություն տվեց նկարահանել սեփական կինոնկար:

շարունակել...: