Պորտալ:ԼՀՂ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ Արցախյան Հանրապետությունը անկախ և ազատ պետություն է Հարավային Կովկասում, սահմանակցում է Հայաստանին, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Մշակութային կենտրոնը Շուշի բերդաքաղաքն է։ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել Հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ (մանրամասն)