Պլատոնական սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլատոնական սեր, ցանկասիրությունից զերծ, ոչ մարմնական, զուտ հոգևոր սեր։ Արտահայտությունը կապվում է Պլատոնի ուսմունքի հետ։ Նրա իմացության տեսության մեջ գաղափարի նկատմամբ սիրո հիացմունքը և ճանաչողությունը կազմում են անքակտելի ամբողջություն։ Պլատոնը գեղարվեստական վառ գույներով ներկայացրել է սիրո վեր բարձրանալը մարմնականից դեպի հոգու և մաքուր գաղափարների աշխարհը։ Սիրո («էրոս») և իմացության համադրությունը Պլատոնը ըմբռնել է որպես յուրատեսակ մոլուցք և զմայլանք, որպես սիրային խանդավառություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png