Ագապե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագապե (հուն. αjγαvπη – սեր, ի տարբերություն իմաստով համարժեք ερω;ς բառի, որը գերազանցապես ակնարկում է զգայական սերը, ագապեն արտահայտում է Քրիստոսի սերը կամ քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ), ս. Հաղորդությունից սերված արարողություն: Սկզբնապես ագապեն աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում` ս. Հաղորդության հետ կապված ճաշ, որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից: Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի: VII դ. վերջին Արևմուտքում ագապեն մեկընդմիշտ վերանում է, սակայն արևելյան որոշ եկեղեցիներում (և մասնավորապես` ղպտիների ու հայերի մոտ) մնաց իբրև ս. Պատարագին հաջորդող սիրո ճաշ: Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին ագապեի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու: Ագապեն կանոնակարգվում է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի (554) 22-րդ կանոնով: Ագապեներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն): Ագապե են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները:

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով