Պիցցա չորս պանիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիցցա չորս պանիր (Իտալերեն արտասանություն՝ [ˈkwattro forˈmaddʒi]), իտալական խոհանոց պիցցայի տեսակ՝ ծածկված չորս տեսակի հալված պանիրների համադրությամբ, տոմատի մածուկով (ռոսսա, կարմիր) կամ առանց դրա (բյանկա, սպիտակ)։ Այս տեսակը հայտնի է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իտալիայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար, որպես հիմնական բաղադրիչ, պանրի տեսակներից մեկը մոցարելան է, որը պահպանում է խոնավությունը պատրաստելիս՝ մասամբ պաշտպանելով այլ պանիրներ ջեռոցի ուժեղ ջերմաստիճանից[2]։ Գորգոնզոլան առկա է գրեթե ցանկացած ձևով, իսկ վերջնական համատեղումը կախված է տարածաշրջանից, պանրի բնորոշ տեսակներն են ֆոնտինան և պարմեզանը[3], բայց հնարավոր են նաև պեկորինո, ռիկոտա, ստրակինո, ռոբիոլա, թալեջո, ապխտած պրովոլոն կամ կաչոկավալլո։ Բացի մոցարելլայից, պիցցաների զանգվածային արտադրության մեջ հաճախ օգտագործվում են պարմեզան, ռոմանո, ասիագո և իտալական ծագում ունեցող այլ պանիրներ, չնայած պիցցաների որոշ տեսակներում օգտագործում են ոչ իտալական պանիրներ, ինչպիսիք են էդամը, էմենտալը և կապույտ պանիրը[4]։ Պանիրների ընտրությունը պատահական չէ, դրանք պետք է լինեն յուղող կամ կիսայուղոտ և տարբեր համերով։ Մոցարելայից բացի, quattro formaggi սովորաբար ներառում է կապույտ կամ կանաչ պանիր, փափուկ (էմենտալ կամ գրյույեր) կամ սերուցքային պանիր (ռոբիոլա կամ ստրակինո) և կոշտ պանիր (պարմեզան կամ քերած պեկորինո)։

Ի տարբերություն այլ պիցցաների, ինչպիսիք են նեապոլիտանը կամ մարգարիտան, որոնք ունեն երկար, հարուստ և փաստաթղթավորված պատմություն, Quattro Formaggi, չնայած իր հայտիության, ունի ոչ այդքան պարզ ծագում, այդ թվում նաև, իր բաղադրությունը բավական ծամծմված է։ Համարվում է, որ պիցցայի տեսակը ծագել է Լացիոյի շրջանում 18-րդ դարի սկզբին[5]։ Դրա պակաս ակնհայտ և ավելի ուշ տարբերակները, ինչպես նաև պիցցա Quattro Latti, կարող են ունենալ իրենց զարգացման ընթացքը գաստրոնոմիայի պատմության մեջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Most popular italian pizzas». Taste Atlas. 2020 թ․ ապրիլի 25.
  2. «Revival: la pizza Quattro Formaggi». Gabriele Valdès. 2020 թ․ ապրիլի 25.
  3. «Pizza quattro formaggi». Taste Atlas. 2016 թ․ ապրիլի 6.
  4. «Ristorante Pizza Quattro Formaggi». Dr. Oetker. 2020 թ․ ապրիլի 25.
  5. «La pizza 4 fromages : origines et recettes». Restaurant le Quatre Vingt. 2017 թ․ մայիսի 31.
  6. «Nasce la pizza "Quattro Latti" campana, con latte di bufala, vacca, capra e pecora». Il Mattino. 2019 թ․ փետրվարի 9.