Մոցարելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոցարելայի գնդիկներ
Մոցարելային աղցան

Մոցարելա (իտալ.` Mozzarella, mozzare - կտրել, կտրատել), իտալական ավանդական պանրի տեսակ: Հատկապես գործածական է պիցցաների պատրաստման մեջ: Փոքրիկ կտորներն ավելացնում են աղցանների մեջ:


Պատրաստումը [խմբագրել]

Մոցարելա պատրաստելու համար կովի պաստերիզացված պանրային մակարդվածքը ենթարկում են հալեցման, որից հետո կաղապարում են տարբեր չափի կլոր կամ ձվաձև պանիրներ: Թաց, փայլուն, ձյունաճերմակ պանիրները` աղաջրի հետ միացին, տեղավորում են պոլիմերային թաղանթի կամ պլաստիկից պատրաստված տարայի մեջ: Պիցցաների համար նախատեսված մոցարելաները պատրաստում են աղյուսաձև կտորներով, և փաթեթավորում թաղանթով: Պանրի կտրվածքի տեքստուրան պետք է լինի միասեռ, ոչ ռետինանման, գերխոնավ: Այս տեսակի պանիրն ունի նուրբ համ և բուրմունք: Մոցարելան թարմ պանիր է, ուստի այն անհրաժեշտ է օգտագործել պատրաստելուց հետո մի քանի օրվա ընթացքում:

Բաղադրությունը [խմբագրել]

Բաղադրիչը  %
յուղի պարունակությունը չոր նյութերում 50 %
ջուր 54 %
աղ 0,7-1,0 %

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg