Էմենտալ (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմենտալեր

Էմենտալ կամ էմենտալեր (Emmental, Emmentaller), շվեյցարական պանրի տեսակ է: Որպես հիմք ծառայում է բարձրադիր և ենթալպյան արոտներից ստացված կովի կաթը: Դասվում է պինդ տեսակի պանիրների խմբին: Ունի նուրբ առաձգական կամություն, դեղին գույն, քաղցր ընկուզային համ և խիստ արտահայտված բուրմունք: Կտրվածքի վրա երևում են խոշոր, կլոր և ձվաձև աչքեր: Պանիրն արտադրվում է թեթևակի ուռուցիկ կողմերով ցածր գլանի տեսքով, որը կշռում է, 5-10 կգ և պատված է նարնջագույն լատեքսով:

Օգտագործվում է հասունանալուց երկու ամիս հետո, սակայն հասուն տարիքում պանրտի համային արժեքներն առավել են արտահայտված:

Էմենտալն օգտագործվում է որպես նախուտեստ, աղանդեր, ինչպես նաև աղցաններ, բուտերբրոդներ, սոուսներ կամ ֆոնդյու պատրաստելու համար:

Բաղադրությունը [խմբագրել]

Բաղադրիչը  %
յուղի պարունակությունը չոր նյութերում 50 %
ջուր 40 %
աղ 1,0-1,5 %


Արտաքին հղումներ [խմբագրել]