Պեկորինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկորինո
Տարբեր տեսակի պեկորինոներ

Պեկորինո (իտ.՝ Pecorino), իտալական պանիրների մեծ ընտանիք, ստանում են ոչխարի կաթից: Որպես կանոն բոլոր տեսակները կտրվածքում հատիկավոր են, որոնք հասունացման տարիներից ավելի նկատելի են դառնում: Անունը ծագում է իտ.՝ pecora ոչխար բառից, որը սերում է հին հռոմեական շրջանից:[1]. Պեկորինոյում կան բավականին ամինաթթուներ A, B, PP, С, Е խմբերի վիտամիններ, կալցիում և ֆոսֆոր:

Պեկորինոյի տեսակները [խմբագրել]

Իտալիայի տարբեր շրջաններում պեկորինո արտադրվում է տարբեր եղանակներով, ինչով և բացատրվում է տարբեր տեսակների առկայությունը: Տեսակների մեջ առանձնանում են հիմնական չորս տեսակ` ռոմանո, սարդո, տոսկանո, սիչիլիանո: Բոլոր այս տեսակները ունեն «Protected Designation of Origin» կարգավիճակ (PDO, պաշտպանված են ըստ ծագումի) և ունեն տեսականու բազմաթիվ տարբերակներ, կապված հասունացման ժամկետի հետ:

Օգտագործում [խմբագրել]

Սովորաբար պեկորինոն մատուցում են տանձի, խաղողի պոպոքի, մեղրի և տնական հացի հետ: Հաճախ ռնդած պեկորինո են օգտագործում պաստայի մեջ, առավել թանկ պարմեզանի փոխարեն: Տեսականու մեխությունից ելնելով տարբեր գինիներ է խորհուրդ տրվում օգտագործել այս պանրի հետ, բայց ամենանախընտրելին դա Կյանտի կլասիկո գինին է:

Երկար պահված պանրի գլուխը օգտագործում են իտալական ռուցոլա (իտ.՝ Ruzzola) խաղում, որպես մարզական գույք: Խաղի ընթացքում պարանով ձեռքին կապած պանիրը հարկավոր է որքան հնարավոր է հեռու նետել: Հաղթող խումբը որպես մրցանակ ստանում է հակառակորդների պանիրը:[2]

Ծանոթագրություններ [խմբագրել]