Ռիկոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկոտա պանիրն ափսեի մեջ

Ռիկոտա (իտալերեն` Ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ: Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից: Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից: Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն: Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր:

Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով:

Օգտագործվում է որպես միջուկ` ռավիոլիների և կարկանդակների համար: Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով:

Բաղադրությունը [խմբագրել]

Բաղադրիչը  %
յուղի պարունակությունը չոր նյութերում 45 %
ջուր 72 %
աղ 0,5 %

Աղբյուրներ [խմբագրել]

  • Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg