Գորգոնձոլա (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորգոնձոլա
Տեսակպանիր կովի կաթից, իտալական պանիր և կապույտ պանիրներ
Առաջացման երկիր Իտալիա
ՏարածաշրջանԼոմբարդիա
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումPDO
 Gorgonzola (cheese) Վիքիպահեստում

Գորգոնձոլա (իտալ.՝ Gorgonzola), ամենահայտնի իտալական պանիրներից մեկը, որը տարբերվում է կծու համով։ Գորգոնձոլայի հայրենիքը Լոմբարդիան է, իսկ դրա հիմնական արտադրությունը կենտրոնացված է Միլանի, Նովարայի, Կոմոյի, Պավիայի շրջակայքում։ Պանրի ծագումը թվագրվում է միջին դարերով։ Անվանումը գալիս է Միլանի մոտ գտնվող փոքրիկ քաղաքից։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրն պատրաստվում է կովի կաթից[1][2] ֆերմենտների և վրձնասնկի օգնությամբ։ Դրա հասունացման ժամկետը կազմում է 2-4 ամիս։ Իտալական գորգոնձոլայի պատրաստման մեթոդն օգտագործվում է գերմանական կամբոցոլա պանրի պատրաստման ժամանակ։

Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի գորգոնձոլայի երկու տեսակ՝ երիտասարդ քաղցր Gorgonzola Dolce (կամ Cremificato) և ավելի խիտ և հասուն Gorgonzola Piccante (կամ Gorgonzola Naturale, Gorgonzola Montagna, Mountain Gorgonzola) պանիր։ Դրանք տարբերվում են ոչ միայն կազմությամբ և համով, այլև երակների գույնով[3]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգոնձոլային լավագույն[փա՞ստ] լրացում են համարվում կարմիր խիտ գինիները, սակայն հաճախ կիրառվում են նաև այլ համադրություններ։ Գորգոնձոլան սովորաբար օգտագործվում է որպես աղանդերային պանիր և կիրառվում է խոհարարության մեջ (սոուսներ պատրաստելիս ռիզոտոյի, պոլենտայի կամ այլ ուտեստների համար)։ Այդ դեպքում հալված պանիրը խառնվում է ձիթապտղի կամ այլ յուղի հետ։

Դառնահամ, կծու գորգոնձոլան հաճախ համադրվում է կարմիր գինիների հետ, իսկ քաղցրը՝ սպիտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. books.google.am
  2. Manuela Darling-Gansser Autumn in Piemonte: Food and Travels in Italy's Northwest. — Hardie Grant Books, 2005. — P. 181.
  3. «latuaitalia.ru».