Պիստոս-Արաքսի Չիլինկիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիստոս-Արաքսի Չիլինկիրյան
Ծնվել է1852
ԾննդավայրՊերա, Թուրքիա
Մահացել է1882
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Պիստոս-Արաքսի Չիլինկիրյան (1852, Պերա, Թուրքիա - 1882), պոլսահայ դերասանուհի։ Դերասանուհի Աղավնի Բինեմեջյանի քույրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիստոս-Արաքսի Չիլինկիրյանը ծնվել է 1852 թվականին Կոստանդնուպոլսի Պերա թաղամասում։ Սովորել է ֆրանսիացի մայրապետների դպրոցում[2]։

Առաջին անգամ բեմ է բարձրացել փոքր տարիքում. 1863-1864 թվականների թատերաշրջանում նա խաղացել է «Արևելյան թատրոնում», սակայն այդ համագործակցությունը չի շարունակվել։ 1867 թվականին գլխավոր դեր է կատարել Նաումի թատրոնում[2]։

1868-1869 թվականների թատերաշրջանից սկսել է հանդես գալ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում», որտեղ բացահայտվել է դրամատիկ և կատակերգակ դերասանուհու նրա տաղանդը։ Դերասանական արժանիքներով Պիստոս-Արաքսի Չիլինկիրյանը լրջորեն մրցակցել է թատրոնի առաջատար դերասանուհի Երանուհի Գարագաշյանի հետ[2]։

1872 թվականից Պիստոս-Արաքսի Չիլինկիրյանը հանդես է եղել Սերովբե Պենկլյանի օպերետային խմբում, որի հետ շրջագայություններ է կատարել տարբեր քաղաքներում[2]։

Դերասանուհին աչքի է ընկել հայերենի և թուրքերենի գերազանց առոգանությամբ, ունեցել է գեղեցիկ արտաքին[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսմանյան թատրոնում» Պիստոս-Արաքսի Չիլինկիրյանի լավագույն դերերն են Բամելան նույնանուն պիեսում, Լեոնի Պերոն՝ «Կարծեցյալ հոմանուհի» պիեսում և այլն։ Իր ժամանակի մամուլը բարձր է գնահատել Ժան Բատիստ Մոլիերի պիեսներում նրա խաղացած դերերը, մասնավորապես, Անժելիքի դերը «Ժորժ Դանդեն» կատակերգությունում»[2]։

Սերովբե Պենկլյանի օպերետային խմբում նրա կատարած լավագույն դերերից է Ադրիանապոլսում խաղացած Հուտիթը։ Այդ ներկայացումը նա խաղացել է եբրայերենով՝ տեքստը գրելով հայատառ[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Пистос-Аракси». ru.hayazg.info.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 215. ISBN 5-550-00265-5.
  3. «АРМЯНСКИЕ АКТРИСЫ – ОСНОВОПОЛОЖНИЦЫ СЦЕНИЧЕСКОГО ИСКУССТВА НА ВОСТОКЕ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)