Պինո-նուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինո-նուար

Պինո-նուար (ֆր.՝ Pinot noir, գերմ.՝ Spätburgunder), գինու արտադրության համար օգտագործվող խաղողի տեխնիկական (գինու) տեսակ է։ Ֆրանսիական անվանումից թարգմանաբար հնչում է «սև կոն», քանի որ այդ խաղողի փոքր խիտ ողկույզները արտաքինով մի փոքր հիշեցնում են կոների։ «Պինո-նուար» տերմինը օգտագործվում է նաև խաղողի մեկ սորտից արտադրվող գինիների տեսակ նշելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինո-նուարի հայրենիքը համարվում էֆրանսիական Բուրգունդիա շրջանը, որտեղ տեղական գինիներում, ինչպես համարվում է, այն լիովին բացահայտում է իր բնավորությունը։ Բուրգունդիայում է գտնվում այսպես կոչված «ոսկե լանջը», որտեղ արտադրվում են այսպես կոչված «Բուրգունդիայի մեծ գինիները»։ Գոյություն ունեն փաստագրական հիշատակումներ, որ IV դարում Բուրգունդիայի տարածքում մշակվել է պինո-նուարի նախնի մորիյոն-նուարն։ Իսկ XIV դարի վանքային փաստաթղթերում պինո-նուարն արդեն հիշատակվում է որպես գինիների արտադրության հիմնական տեսակ։

Դերը գինեգործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինո-նուարը շամպայնի արտադրության համար թույլատրված խաղողի երեք հիմնական սորտերից մեկն է (ընդհանուր առմամբ թույլատրված է յոթը)։ Պինո-նուարն աճեցվում է ամբողջ աշխարհում, առավելապես չափավոր սառը կլիմայով շրջաններում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Նոր աշխարհի երկրներում։

Պինո-նուարից պատրաստված գինիներն ունեն շատ նուրբ և բարդ բուրմունք։ Սակայն այս խաղողից գինու արտադրությունը հանգում է դժվարությունների։ Ի թիվս այլ բաների, Պինո-նուարը գրեթե չի տրվում կուպաժավորման, մեծ կախվածություն ունի եղանակային պայմաններից և տեղանքի առանձնահատկություններից, ենթակա է մուտացիաների։ Որպես օրինակ մուտացիաների կարող է հանգեցնել պինո-նուարի ֆրանսիական պինո-բլան, պինո-գրի և պինո-մենյե կլոնները։ Պինո-նուարի եկամտաբերությունը բարձր չէ, և լավ աճի համար նա նախընտրում է չափավոր չոր կրաքարային հողերի լանջերը։ Դիմացկուն է միջին աստիճանի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են կեղծ ալրացողը և օիդիումը, թույլ դիմացկուն է գորշ փտախտի դեմ։ Այն բավականին ձմեռադիմացկուն է։

Բուրգունդական գինեգործական Domaine de la Romanée-Conti տնտեսությունը, արտադրում է աշխարհի ամենաթանկ գինիների որոշ տեսակներ, ինչպիսիք են` Romanée-Conti Grand Cru, La Tâche Grand Cru և այլն։

Պինո-նուար տեսակի խաղողի զգալի քանակությունը աճեցվում է Շամպայնի գինեգործական շրջանում՝ սպիտակ փրփրուն գինիների արտադրության համար։

Հոմանիշներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Blauburgunder, Blauer Arbst, Blauer Spätburgunder(գերմ.), Burgunder, Cortaillod, Morillon, Morillon Noir, Mourillon, Spätburgunder(գերմ.), Rulandské modré(չեխ.), Pinot Franc, Pinot Nero, Savagnin Noir, Salvagnin Noir, Պինո Ֆրան[2], Սև պինո[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jackson, David & Schuster, Danny, 2001, «The Production of Grapes & Wine in Cool Climates», Daphne Brasel Associates Ltd and Gypsum Press, ISBN 0-909049-17-3
  • Robinson, Jancis The Oxford Companion to Wine. — Second Edition. — Oxford University Press, 1999. — ISBN ISBN 0-19-866236-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]