Պելոտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պելոտաս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1812 թ.
Մակերես1610,084 կմ²
ԲԾՄ7±1 մետր
Բնակչություն325 689 մարդ (հունիսի 28, 2023)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ53
Փոստային դասիչ96000-000
Պաշտոնական կայքpelotas.rs.gov.br
Պելոտաս (Բրազիլիա)##
Պելոտաս (Բրազիլիա)

Պելոտաս (պորտ.՝ Pelotas), քաղաք Բրազիլիայի հարավում գտնվող Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Բնակչության թվով այդ նահանգի երրորդ խոշոր քաղաքն է. 2018 թվականի տվյալներով այնտեղ ապրում էր 341.648 մարդ[2]։ Զբաղեցնում է 1.608,768 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Նահանգի վարչական կենտրոնից՝ Պորտու Ալեգրիից հեռու է 130 կմ, Ուրուգվայի հետ Բրազիլիայի սահմանից՝ 80 կմ։ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի հարավարևելյան մեզոտարածաշրջանի բաղկացուցւչ մասն է, ընդգրկված է տնտեսա-վիճակագրական նույնանուն՝ Պելոտաս միկրոտարածաշրջանի կազմի մեջ[4][4]։

19-րդ դարում Պելոտասը Բրազիլիայում առաջատար դիրքեր էր գրավում չորացրած մսի՝ charque-ի արտադրության բնագավառում, որը պատրաստվում էր ստրուկների կողմից և մատակարարվում էր շաքարեղեգնի, սուրճի, կակաոյի պլանտացիաներում աշխատող ստրուկներին՝ ողջ երկրով մեկ[5][6][7]։

Ներկայումս Պելոտասն ունի երկու խոշոր համալսարան՝ Universidade Federal de Pelotas (UFPel)-ը և -ը[8] և Universidade Católica de Pelotas[9], որոնցում ընդհանուր առմամբ սովորում է շուրջ 22 հազար ուսանող, երկու թատրոն, հանրային գրադարան, երեք թանգարան... Քաղաքի մերձակայքում գործում է Bartolomeu de Gusmão միջազգային օդանավակայանը, որն այդպես է անվանակոչվել օդագնացության զարգացման ասպարեզի պիոներներից մեկի՝ Բարտոլոմեու դե Գուսմանի պատվին։

Պելոտասը ֆուտբոլային կարևորագույն կենտրոն է նահանգում. ունի երեք ֆուտբոլային ակումբ՝ Esporte Clube Pelotas-ը (հիմնադրվել է 1908 թ.)[10], Grêmio Esportivo Brasil-ը (հայտնի է նաև Brasil de Pelotas անվանումով, հիմնադրվել է 1911 թ.)[11] և Grêmio Atlético Farroupilha-ն (հիմնադրվել է 1926 թ.)[12]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 2.644.670 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 7.721 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0.816 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ (INMET, 1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.8
(103.6)
38.2
(100.8)
38.4
(101.1)
35.4
(95.7)
31.2
(88.2)
30.8
(87.4)
31.0
(87.8)
34.4
(93.9)
35.6
(96.1)
35.2
(95.4)
36.0
(96.8)
36.6
(97.9)
39.8
(103.6)
Միջին բարձր °C (°F) 28.5
(83.3)
27.9
(82.2)
27.0
(80.6)
24.4
(75.9)
20.5
(68.9)
17.9
(64.2)
17.5
(63.5)
18.7
(65.7)
19.6
(67.3)
22.3
(72.1)
24.9
(76.8)
27.3
(81.1)
23.0
(73.4)
Միջին օրական °C (°F) 23.5
(74.3)
23.0
(73.4)
21.8
(71.2)
18.8
(65.8)
15.1
(59.2)
12.7
(54.9)
12.2
(54)
13.5
(56.3)
15.0
(59)
17.8
(64)
20.0
(68)
22.2
(72)
18.0
(64.4)
Միջին ցածր °C (°F) 19.5
(67.1)
19.2
(66.6)
18.0
(64.4)
14.8
(58.6)
11.4
(52.5)
9.1
(48.4)
8.4
(47.1)
9.6
(49.3)
11.4
(52.5)
14.1
(57.4)
15.9
(60.6)
18.0
(64.4)
14.1
(57.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 10.7
(51.3)
10.4
(50.7)
7.8
(46)
3.2
(37.8)
1.6
(34.9)
−3.0
(26.6)
−2.4
(27.7)
−0.4
(31.3)
0.2
(32.4)
4.0
(39.2)
5.4
(41.7)
8.2
(46.8)
−3.0
(26.6)
Տեղումներ մմ (դյույմ) 109.8
(4.323)
187.8
(7.394)
107.6
(4.236)
106.6
(4.197)
129.1
(5.083)
114.8
(4.52)
99.6
(3.921)
126.5
(4.98)
122.9
(4.839)
87.1
(3.429)
102.3
(4.028)
108.6
(4.276)
1402,7
(55,224)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 9 10 9 8 8 8 8 8 8 8 7 7 98
% խոնավություն 78.4 80.6 81.5 82.9 85.2 85.6 83.6 83.6 82.8 80.5 77.1 76.5 81.5
Միջին ամսական արևային ժամ 247.3 200.2 215.0 187.7 170.7 138.6 159.4 163.7 163.6 195.3 226.8 259.9 2328,2
աղբյուր: Instituto Nacional de Meteorologia (INMET)[13][14][15]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելոտասը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[17].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://clonehub.org/g1.globo.com/rs/rio-grande-do-sul/noticia/2023/06/28/populacao-em-pelotas-rs-e-de-325689-pessoas-aponta-o-censo-do-ibge.ghtml
  2. https://cidades.ibge.gov.br/brasil/rs/pelotas/panorama%7Ctítulo=Estimativa populacional 2018 IBGE| obra = |publicado=Instituto Brasileiro de Geografia e Estatística (IBGE)|data=29 de agosto de 2018 |acessodata = 9 de outubro de 2018}}
  3. http://www.ibge.gov.br/home/geociencias/cartografia/default_territ_area.shtm |título=Área territorial oficial |autor=IBGE |acessodata=5 de dezembro de 2010|data=10 de outubro de 2002|publicado=Resolução da Presidência do IBGE de n° 5 (R.PR-5/02)}}
  4. 4,0 4,1 ftp://geoftp.ibge.gov.br/Organizacao/Divisao_Territorial/2008/DTB_2008.zip Արխիվացված 2020-06-14 Wayback Machine |titulo=Divisão Territorial do Brasil |data=1 de julho de 2008 |obra=Divisão Territorial do Brasil e Limites Territoriais| publicado=Instituto Brasileiro de Geografia e Estatística (IBGE) |acessodata=11 de outubro de 2008}}
  5. "O Ciclo do Charque", Universidade Federal de Pelotas, Accessed on 3 April 2007.
  6. "Charqueadas e Charqueadores" Արխիվացված 7 Փետրվար 2012 Wayback Machine, Projeto Pelotas Memória, Accessed on 4 April 2007.
  7. "Escravidão" Արխիվացված 10 Մարտ 2007 Wayback Machine, Xangosol, Accessed on 6 April 2007.
  8. Federal University of Pelotas, Accessed on 2 May 2007.
  9. Catholic University of Pelotas Արխիվացված 2020-06-04 Wayback Machine, Accessed on 2 May 2007.
  10. Esporte Clube Pelotas Արխիվացված 2020-06-30 Wayback Machine, Accessed on 2 May 2007.
  11. Grêmio Esportivo Brasil Արխիվացված 22 Ապրիլ 2007 Wayback Machine, Accessed on 2 May 2007.
  12. Grêmio Atlético Farroupilha Արխիվացված 23 Ապրիլ 2007 Wayback Machine, Accessed on 2 May 2007.
  13. «NORMAIS CLIMATOLÓGICAS DO BRASIL». Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  14. «BDMEP - série histórica - dados diários - temperatura mínima (°C) - Pelotas». Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  15. «BDMEP - série histórica - dados diários - temperatura máxima (°C) - Pelotas». Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  16. «Normais Climatológicas Período: 1971/2000 (Mensal/Anual) Estação Agroclimatológica de Pelotas (Capão do Leão) - RS (Embrapa/ETB - Campus da UFPel)». CPACT-Embrapa. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  17. «Câmara institui Frente Parlamentar das Cidades-irmãs de Pelotas». pelotas.rs.leg.br (պորտուգալերեն). Pelotas. 2019 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելոտաս» հոդվածին։