Պաֆոսի բյուզանդական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաֆոսի բյուզանդական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կիպրոս
ՏեղագրությունՊաֆոս
Հիմնադրվել է1983
Կայքկայք
Քարտեզ
Քարտեզ

Պաֆոսի բյուզանդական թանգարան, (հուն․՝ Βυζαντινό Μουσείο Ιεράς Μητροπόλεως Πάφου) Հունական ուղղափառ եկեղեցուն նվիրված թանգարան Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ ներկայացված թանգարանային նմուշները հայտնաբերված են Պաֆոս, Լիմասոլ և Կտիմա քաղաքներից։ Թանգարանը գտնվում է Կիպրոսի Պաֆոս քաղաքում։

Թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին Կիպրոսի բյուզանդական եկեղեցու եպիսկոպոս Խրիզոստոմ II-ի աջակցությամբ։ Թանգարանի ստեղծման գործում մեծ ավանդ է ունեցել նաև Կիպրոսի Հանրապետության Պաֆոս քաղաքի կառավարիչը։ Թանգարանի ստեղծման նպատակն է փրկել, պաշտպանել, խթանել և հետազոտել Բյուզանդական եկեղեցու և արվեստի անգին նմուշները։ Թանգարանում պայվում են մասեր ավերված ու քանդված հունական եկեղեցիներից և վանքերից, որոնք նախկինում գտնվել են Պաֆոս քաղաքում։

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բյուզանդական ուղղափառ եկեղեցու ժառանգությանը և պատմական զարգացմանը։ Հիմնական ցուցանմուշները թանգարանի Կիպրոսի տարածքում գտնված սրբապատկերներն են (ավելի քան հարյուր), որոնք ստեղծվել են 12-ից 19-րդ դարերում։ Թանգարանի գոհարը Սուրբ Մարիամ Աստվածածնի դիմապատկերն է, որը հայտնաբերվել է 7-ից 8-րդ դարերում (ըստ այլ աղբյուրների 9-րդ դար) և համարվում է Կիպրոսի հնագույն թանգարաններից մեկը։

Թանգարանը պարունակում է նաև որմնանկարներ և ավերված եկեղեցիների մնացորդներ, որոնք փլուզվել են կլիմայական վատ պայմանների հետևանքով։ Ցուցահանդեսում կան նաև մեծ թվով որմնանկերներ, որոն մի մասը գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Պահպանված որմնանկարները նվիրված են հիմնականում Հուստինիանոս արքային։ Այս որմնանկարները թվագրված են 16-րդ դարում։

Ցուցանմուշների շարքերում գտնվում են նաև եկեղեցական սպասքի առարկաներ, ինչպես նաև խաչեր (այդ թվուն խորանի խաչեր)։ Ցուցահանդեսի նմուշները վկայում են այն մասին, որ Կիպրոսի միջնադարյան թագավորությունը ունեցել է զարգացած մշակույթ, և հատկապես զարգացած է եղել ոսկերչությունը։ Ցուցանմուշների մեջ կան նաև հին զգեստներ, թվագրված 18-ից 19-րդ դարերի։

Թանգարանում պահվում են միջնադարյան կիպրական մի շարք ձեռագրեր, որոնք ստեղծվել են 1462 թվականից 19-րդ դարը ընկած ժամանակահատվածում։ Այդ ձեռագրերի մեջ կան կրոնական և ծիսական բնույթի գրքեր, որոնք ստեղծվել են հուանական և օսմանյան քաղաքակրթությունների համադրությունից։ Ձեռագրերում գրվածքները վկայում են Կիպրոսում գյուղատնտեսության ճյուղերի՝ հատկապես խաղողագրծության զարգացման մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]