Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-31 սմ, կենդանիզանգվածը՝ 30-31 գ. փետրածածկը բաց գույնի է, կտուցը՝ երկար, կեցվածքը՝ ուղղաձիգ, թևատակը՝ բաց գույնի, պոչը՝ դարչնագույն լայն շերտով։ Բնադրման շրջանում հասունը վերևից մոխրավուն դարչնագույն-դեղին է, ներքևից՝ շատ բաց նարնջագույն-դարչնագույն կամ մոխրագույն-դարչնագույն, հետբնադրման շրջանում՝ ավելի բաց և ավելի դեղին։ Թևի վերևը բաց գույնի լայն երիզներով է։ Երիտասարդի մարմնի վերին մասը, կոկորդը, կուրծքը թույլ մուգ խայտերով են։ Արագավազ է, վազելիս հաճախ կանգ է առնում՝ շրջապատը զննելու։