Պարմի Մենաստանը (Ստենդալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարմի Մենաստանը (ֆրանսերեն ՝ La Chartreuse de Parme ) ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն տպագրվել է երկու հատորով 1839 թվականին։ Երկրորդ անգամ վերափոխված այն տպագրվել է 1841-ին։ Սկզբնական շրջանում գրքի անունը շոշափվում էր միայն որոշ գրական խմբակներում։ Այն առավել հայտնի է դարձել քսաներորդ դարում: Օնորե դը Բալզակին գրած նամակներից մեկում Ստենդալը բացատրում է, որ գրքի գործողությունների համար ընտրել է իտալական Պարմա քաղաքը, քանի որ համեմատած մյուս քաղաքների այն ամենաանվտանգնէր։