Պարկավոր գայլ
| Պարկավոր գայլ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Thylacinus cynocephalus | ||||||||
|
Պարկավոր գայլ (նաև Թասմանյան գայլ կամ տիլացին), անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանի:
Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած[1].
Բովանդակություն |
Պատմություն[խմբագրել]
Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Տասմանիա կղզում: Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա: Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի:[2] 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու[3]: Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին: Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրությունը[4]
Նկարագրություն[խմբագրել]
Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել: Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի: Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով:
Պարկավոր գայլի երկարությունը 100—130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ: Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ:
Անհետացում[խմբագրել]
Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում: Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային: 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար:
Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում: Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ: Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում: Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Anna Salleh (2004-12-15)։ «Rock art shows attempts to save thylacine»։ ABC Science Online։ Արխիվացված օրիգինալից 2011-08-26-ին։ http://www.webcitation.org/61DAPeUka։ Վերցված է 2006-11-21։
- ↑ Rembrants. D. (1682). «A short relation out of the journal of Captain Abel Jansen Tasman, upon the discovery of the South Terra incognita; not long since published in the Low Dutch». Philosophical Collections of the Royal Society of London, (6), 179-86. Quoted in Paddle (2000) p.3
- ↑ Roth H.L. (1891). «Crozet’s Voyage to Tasmania, New Zealand, etc….1771-1772.». London. Truslove and Shirley. Quoted in Paddle (2000) p.3
- ↑ Robert Paddle (2000)։ The Last Tasmanian Tiger: The History and Extinction of the Thylacine։ Cambridge University Press, 3։ ISBN 0-521-53154-3։