Աբել Տասման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Տասման
AbelTasman.jpg
(ծովագնաց)
Բնագիր ԱԱՀ՝ Abel Janszoon Tasman
Ծննդյան օր՝ 1603, փետրվարի 4
Ծննդավայր՝ Լուտգեգաստ (Նիդերլանդներ)
Վախճանի օր՝ 1659, հոկտեմբերի 10
Վախճանի վայր՝ Ջակարտա

Աբել Յանսզոն Տասման (հոլանդ. Abel Janszoon Tasman, 1603, - 1659, հոկտեմբերի 10) - հոլանդացի ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող։

[խմբագրել] Արշավախմբերը

1642-1643 թվականներին, առաջին արշավախմբի ժամանակ, առաջինը անցել է Ավստրալիայի հարավով , հայտնաբերել է Վան-Դիմենի երկրի հարավային և արևելյան ափերը (հետագայում իր անվամբ կոչվել է Տասմանիա), հասել է Նոր Զելանդիայի և Տոնգա արշիպելագի արևմտյան ափերին, Ֆիջի և Նոր Իսլանդիա կղզիներին։

1944 թվականին, երկրորդ արշավախմբի ընթացքում, հետազոտել է Ավստրալիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան ափերը և ապացուցել որ Ավստրալիան առանձին աշխարհամաս է։[1]

Աբել Տասմանը 1961 թվականի Նոր Զելանդական փոստային նամականիշի վրա։

[խմբագրել] Աշխարհագրական և վարչական անվանումներ Տասմանի անունով

  • Իր հայտնագործած Տասմանիա կղզին Ավստրալիա ափերի մոտ,
  • Տասմանի ծովը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ,
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ, Խաղաղ օվկիանոսում Տասմանի իջվածքը,
  • Հոբարտ քաղաքի (Տասմանիայի վարչական կենտրոն) 1.3 կմ երկարությամբ կամուրջը,
  • Տասմանիայի արագընթաց ճանապարհը (Tasman Highway (or A3),
  • Նոր Զելանդիայի ազգայի այգին,
  • Նոր Զելանդիայի լեռնագագաթներից մեկը,
  • Լիճ Նոր Զելանդիայում,
  • Ծովածոց Նոր Զելանդիայում,
  • Վարչական կենտրոն Նոր Զելանդիայում։


[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով