Պարասոմնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարասոնմիաները (լատ.՝ somnus - քուն) քնի խանգարման տեսակ են, որոնք ներառում են ոչ նորմալ շարժումները, վարքը, հույզերը, ընկալումները և երազները քուն մտնելու, քնի, քնի փուլերի արանքներում կամ արթնանալու ընթացքում[1]։

Տեսակներ[խմբագրել]

Գիշերային մղձավանջներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մղջավանջ

Վառ երազներ են, որոնք կարող են առաջացնել վախ, սարսափ կամ անհանգստություն։ Սովորաբար մղձավանջից հետո մարդը կտրուկ արթնանում է և կարող է մանրամասն նկարագրել երազի բովանդակությունը։ Մղձավանջից հետո հաճախ դժվար է կրկին քուն մտնել։ Մղձավանջի պատճառները տարբեր են․ հիվանդություններ, անհանգստություն, հարազատ մարդու կորուստ, բժշկական դեղերի ընդունման հետևանք։

Գիշերային վախեր[խմբագրել]

Քնի խանգարում, որը բնութագրվում է ուժեղ վախի զգացումով կտրուկ արթնացմամբ։ Մարդը նստում է անկողնում կամ վեր է թռնում, գոռում է, թափ տալիս ձեռքերը, քայլում է սենյակում կամ տանը։ Աչքերը լայն բացած են, մեծանում է սրտի կծկումների հաճախականությունը, քրտնարտադրությունը, մարդը դողում է։ Նոպան կարող է տևել մեկից մի քանի րոպե։ Այդ վիճակում գտնվող մարդու հետ խոսել դժվար է, քանի որ նա չի գիտակցում ուրիշների ներկայությունը։ Որոշ ժամանակ անց մարդը կրկին քուն է մտնում և, որպես կանոն, հաջորդ առավոտ ոչինչ չի հիշում։ Գիշերային վախերը առաջանում են քուն մտնելուց հետո մեկից չորս ժամ հետո, երբ գերակայում է քնի խորը փուլը։

Քնի խանգարում ունեցող մարդիկ կարող են վնասել իրենք իրենց կամ ուրիշներին, քանի որ կարող են ակամա կտրուկ շարժումներ անել ոտքերով և ձեռքերով։ Գիշերային վախեր 3-5 տարեկանում առկա են երեխաների 5%֊ի մոտ[1]։

Սուր հուզական լարվածությունը և/կամ ալկոհոլի չարաշահումը բարձրացնում է գիշերային վախերի առաջացումը մեծահասակների մոտ։

Լուսնոտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էպիլեպսիա

Քնի խանգարում է, որն առաջանում է այն ժամանակ, երբ ԿՆՀ-ի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժողական ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա։ Լուսնոտության նոպան սկսվում է դանդաղ քնի խոր փուլից ոչ լրիվ արթնացման ժամանակ։ Լուսնոտի աչքերը սովորաբար բաց են։ Նա քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում կամ ավելի արտահայտված դեպքերում վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, երբեմն կատարում բարդ համակարգված գործողություններ և առավոտյան այդ մասին աղոտ է հիշում կամ բոլորովին չի հիշում։[2]

Մշուշված գիտակցությամբ արթնացում[խմբագրել]

Առաջանում է քնից արթնանալու պահին կամ անմիջապես արթնանալուց հետո։ Հիմնական ախտանիշներն են․ դանդաղեցված խոսքը, խառը մտածողությունը, հիշողության խանգարումները, հարցերի և խնդրանքների նկատմամբ ոչ հստակ պատասխանները [3]։

Խոսքը անկապ է, շարահյուսորեն չձևակերպված։ Առկա են շարժողական գրգռվածություն, ապակողմնորոշում տեղի և ժամանակի մեջ։ Տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Սեփական վիճակի մասին հիշողությունը առավոտյան պահպանվում է։

Մեծահասակների մոտ հազվադեպ արձանագրվում են ոչ ադեկվատ վարքային ռեակցիաներ՝ արգեսիա կամ չարացածություն։

Հիպնոգոգիկ և հիպնոպոմպիկ ցնորքներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]