Լուսնոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Էվերետ Միլե․ «Սոմնամբուլա» (1871 թվական)

Լուսնոտություն (սոմնամբուլիզմ) (լատ.՝ somnus քուն և լատ.՝ ambulo քայլում եմ, թափառում եմ) քնի խանգարում է պարասոմնիաների շարքից։ Առաջանում է հոգնածության, ասթենիկ նևրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի որոշ ձևերի դեպքերում և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո։

Լուսնոտության նոպան առաջանում է, եթե ԿՆՀ-ի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժողական ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա։ Լուսնոտության նոպան սկսվում է դանդաղ քնի խոր փուլից ոչ լրիվ արթնացման ժամանակ։ Լուսնոտի աչքերը սովորաբար բաց են։ Նա քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում կամ ավելի արտահայտված դեպքերում վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, երբեմն կատարում բարդ համակարգված գործողություններ և առավոտյան այդ մասին աղոտ է հիշում կամ բոլորովին չի հիշում։[1]

Պատմություն[խմբագրել]

Հնում լուսնոտությունը համարվել է առեղծվածային և աստվածային հիվանդություն։ Մարդիկ երկյուղել են լուսնոտներից, հավատալով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով կամ գուշակել ապագան։

Տարածվածություն[խմբագրել]

Լուսնոտությունը բավական տարածված երևույթ է։ Քնի Ազգային Հիմնադրամի տվյալների համաձայն ԱՄՆ-ում լուսնատությունը տարածված է հիմնական բնակչության 1-15%-ի մոտ[2]։ Երեխաների մոտ լուսնոտությունը հանդիպում է բավական հաճախ, սակայն զարգացմանը զուգընթաց դադարում է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. DOCTORS.am Լուսնոտություն
  2. Mahowald, Mark. "Sleepwalking". National Sleep Foundation.