Պավլե Փրանգիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլե Փրանգիշվիլի
վրաց.՝ პავლე ფრანგიშვილი
Ծնվել է5 (17) հոկտեմբերի, 1897
ԾննդավայրՌուսական կայսրություն Թբիլիսի, Վրաստան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 22, 1966(1966-06-22) (տարիքը -22) սխալ տարի
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտացումռեժիսոր, դերասան
ԱմուսինՎարվարա Գվազավա
Պարգևներ
IMDbID ID 0695227

Պավլե Փրանգիշվիլի (վրաց.՝ პავლე ფრანგიშვილი, իսկական ազգանունը՝ Կանդինաշվիլի, 5 (17) հոկտեմբերի, 1897, Թբիլիսի - 22 հունիսի, 1966, Թբիլիսի), վրացի ռեժիսոր և դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլե Փրանգիշվիլին ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 5-ին (հոկտեմբերի 17) Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1911 թվականից խաղացել է Թիֆլիսի ժողովրդական թատրոնում, 1913 թվականից՝ Թիֆլիսի դրամատիկական թատրոնում, իսկ հետագայում՝ Քութայիսի, Փոթիի, Գորիի թատրոններում։ 1929—1939 և 1949—1958 թվականներին ղեկավարել է Ճիաթուրայի թատրոնը, իսկ 1939-1949 թվականներին՝ Գորիի թատրոնը։

Պավլե Փրանգիշվիլու խաղացանկում գերակշռել են հերոսական-դրամատիկական դերերը, այդ թվում՝ Օթելլոյի դերը Շեքսպիրի համանուն պիեսում, Կառլո Մոորի դերը Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ» պիեսում, Խիմշիաշվիլու դերը Դավիթ Էրիսթավիի «Հայրենիք» պիեսում։

Փրանգիշվիլին բեմադրել է Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախ», Բորիս Լավրենյովի «Բեկում», Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատո Կրեչետ», Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ավքսենտի Ցագարելիի «Խանումա», Պոլիկարպ Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» և «Կոլխոզնիկի հարսանիքը», Իլո Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» ստեղծագործությունները և այլն։

Հրատարակել է «Ինչպես տիրապետել բեմական արվեստին։ Օգնություն թատերական կոլեկտիվներին» (վրաց.՝ როგორ დავეუფლოთ სასცენო ხელოვნებას, 1955) ձեռնարկը և «Տեսածը և ապրածը» (1963) հուշերի գիրքը։

Ամուսնացած է եղել դերասանուհի Վարվառա Գվազավայի հետ։ Նրանց որդին է դերասան Թենգիզ Կանդինաշվիլին։

Պավլե Փրանգիշվիլին մահացել է 1966 թվականի հունիսի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • კევლიშვილი, ნ. პავლე ფრანგიშვილი : მონოგრაფია. — [თბ.] : ხელოვნება, 1956 (პოლიგრაფკომბინატი «კომუნისტი»). — 72გვ. (վրաց.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]