Թենգիզ Կանդինաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենգիզ Կանդինաշվիլի
վրաց.՝ თენგიზ კანდინაშვილი
Ծնվել էփետրվարի 25, 1922(1922-02-25)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 24, 1961(1961-11-24) (39 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր

Թենգիզ Կանդինաշվիլի (վրաց.՝ თენგიზ კანდინაშვილი, փետրվարի 25, 1922(1922-02-25), Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - նոյեմբերի 24, 1961(1961-11-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դերասան, թատերական ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենգիզ Կանդինաշվիլին ծնվել է 1922 թվականի փետրվարի 25-ին Թիֆլիսում, դերասան ու ռեժիսոր Պավլե Փրանգիշվիլիի (իսկական անունը՝ Պավլե Կանդինաշվիլի) և դերասանուհի Վարվարա Գվազավայի ընտանիքում։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո խաղացել է Թբիլիսիի թատրոնում։ 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Զավադսկու և Իրինա Վուլֆի խումբ։ Ինստիտուտն ավարտել է 1952 թվականին, որից հետո երկու տարով պահել են Մոսսովետի անվան թատրոնում։ Ստաժավորման ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի, որտեղ աշխատել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնում։

Համագործակցել է Թբիլիսիում հրատարակվող «Երիտասարդ ստալինական», «Արևելքի արշալույսը» պարբերականների հետ, որոնցում տպագրել է թատերական գրախոսություններ։

Թարգմանել է Գիգա Լորթքիփանիձեի՝ Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի հիման վրա գրված պիեսը[1]։

Թատերական բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 – «Մի սիրո պատմություն», Կոնստանտին Սիմոնով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]