Պավել Մալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մալով
Ծնվել էդեկտեմբերի 1, 1957(1957-12-01)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, երգիծաբան, գրական քննադատ, հրապարակախոս և պատմաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Պավել Գեորգիևիչ Մալով (ռուս.՝ Павел Георгиевич Малов, գրական կեղծանունը՝ Պավել Բոյչևսկի (ռուս.՝ Павел Бойчевский), դեկտեմբերի 1, 1957(1957-12-01)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, գրաքննադատ, հրապարակախոս, պատմաբան[2]։ 2014 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ապրում և ստեղծագործում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Գեորգիևիչ Մալովը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում։ Հոր կողմից Դոնի կազակ է[2]։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ակսայի քաղաքային պրոֆտեխնիկական ուսումնարան՝ «Էքսկավատորավար» մասնագիտությամբ, աշխատել է տրակտորավար։ Ծառայել է Գերմանիայում խորհրդային զինված ուժերի խմբում որպես ականազերծող (1976-1978)։ Զորացրվելուց հետո աշխատել է բեռնակիր-վարորդ «Ռոստսելմաշ» գործարանում, երթուղային ավտոբուսի, տրոլեյբուսի վարորդ, սովորել է Ռոստովի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, որտեղից հեռացել է երրորդ կուրսից հետո։ Եղել է Ակսայի շրջանային «Պոբեդա» թերթի թղթակիցը։ Թողարկող խմբագիր է աշխատել «Օրֆեյ», «Պեգաս», «ԱԿՌԱ» հրատարակչություններում, եղել է «Սոլյանկա» երգիծական ամսագրի աշխատակից[3]։

Պավել Մալովը 14 տարեկանից ստեղծագործում է։ «Փա՜ռք մեծ հաղթանակին» պոեզիայի Ռոստովի քաղաքային մրցույթի դափնեկիր է (2010)։ Քաղաքային և մարզային գրական այլ մրցույթների դափնեկիր և դիպլոմանտ[3]։

Տպագրվել է Բուլղարիայում (ժողովածու), Դոնի Ռոստովում, մարզային և քաղաքային թերթերում, ամսագրերում, ալմանախներում և հավաքական ժողովածուներում։ Տպագրել է բանաստեղծությունների և արձակի մի քանի ժողովածու։ «Ռոստսելմաշ» գրական-ստեղծագործական միավորման ղեկավարն է 2002 թվականից[3]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свой крест. Проза. – Ростов-на/Д: изд-во «Булат», 2002.
  • Конец банды Седого. Повесть. – Ростов-на/Д: изд-во «Новая книга», 2003.
  • «Борт» на Кабул. Повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2007.
  • Дети «Капитана Флинта». Сатирическая повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2007.
  • Один на льдине. Повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2008.
  • Провинциальные гении. Роман. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2008.
  • Исповедь идеалиста. Стихи. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2009.
  • Затерянный фронт. Исторический роман. – Ростов-на/Д: изд-во «Донской писатель», 2014.
  • В три часа ночи. Рассказы. – Ростов-на/Д: изд-во «Донской писатель», 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/malov-pavel-georgievich.htm
  2. 2,0 2,1 2,2 «Павел Бойчевский (Малов Павел Георгиевич)».
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Малов Павел Георгиевич».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]