Պաուլ Յունգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Յունգման
Ծնվել է1929
Մահացել է1975
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄխիթարյան միաբանություն (1955)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1963)

Պաուլ Յունգման (1929 - 1975), գերմանացի հայագետ, լեզվաբան (ԳՖՀ)։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1963), Բոննի (1963 թվականից) և Բոխումի (1967 թվականից) համալսարանների հայոց լեզվի դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1955 թվականներին սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում, 1955-1959 թվականներին՝ Փարիզի Արևելյան կենդանի լեզուների ազգային և կաթոլիկական դպրոցներում։ Կոլեժ դը Ֆրանսում աշակերտել է հնդեվրոպաբան-հայագետ Է. Բենվենիստին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի և Անթիլիասի վանքերում կատարել է հայերենագիտական ուսումնասիրություններ։ 1964 թվականին լույս է տեսել Պաուլ Յունգմանի «Որոշյալ հոդի գործածությունը գոյականի հետ դասական հայերենում» աշխատությունը։ Յունգմանը զբաղվել է նաև հայերենի ծագումնաբանության, բառակազմության հարցերով։ Ձեռնարկել է հայերենի ընդարձակ հանգաբառարանի կազմմանը (4 հատորով), աշխատանքը մնացել է անավարտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 132