Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթ
|
Ավիավթարից փրկված մարդիկ |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
|---|---|
| Թվական | Հոկտեմբերի 13, 1972 |
| Բնութագրում | բախում ժայռին |
| Պատճառ | Եղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալ |
| Վայր | Անդեր, Չիլիի և Արգենտինայի սահման |
| Կոորդինատներ | |
| Թռիչքի վայր | Կարասկոյի միջազգային օդանավակայան Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
| Վերջնական կետ | Կոմոդորոյի Մերինո Բենիտեսի միջազգային օդանավակայան Սանտյագո, Չիլի |
| Զոհվածներ | 29 |
| Օդանավ | |
| Մոդել | FH-227 |
| Ավիաընկերություն | Ուրուգվայի զինուժ |
| Ուղևորներ | 45 |
| Անձնակազմ | 5 |
| Կենդանի մնացած | 16 |
FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում (հայտնի է նաև որպես «Հրաշք Անդերում» իսպաներեն՝ El Milagro de los Andes), 571 համարի չվերթի դուրս եկած Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի ավիավթարն էր Անդերում 1972 թվականի հոկտեմբերի 13-ին։ 45 ուղևորների մեջ էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, հովանավորները և ինքնաթիռի անձնակազմը: Ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անումի կամ ժայռին բախվելու հետևանքով: Ողջ մնացած 29 մարդուց մահացան ևս 8-ը՝ ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը:
Փրկվածները ունեին կերակուրի նվազագույն պաշար, չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար: Սովից ուժասպառ լինելով և ռադիոյով լսելով, որ ինքնաթիռը գտնելու բոլոր փորձերը ավարտվում են, նրանք սկսեցին ուտել մեռած ընկերների սառած մարմինները: Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու վերապրողներ՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին:
Կատարված դեպքը հայտի է դարձել շնորհիվ դրա վրա հիմնված մի շարք պատվածքների և ֆիլմերի։
Բովանդակություն |
[խմբագրել] Ավիավթարը
1972 թվականի հոկտեմբերի 13-ին, Ուրուգվայի FH-227 տուրբո պրոպելով շարժիչով Ուրուգվայի զինուժը մարդկանց տեղափոխում էր Անդերով ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի և Սանտյագոյի (Չիլի) թիմի միջև խաղին մասնակցելու համար:
Թռիչքը սկսել էր դեռևս հոկտեմբերի 12-ին Կարասկոյի միջազգային օդանավակայանից, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը վայրէջք կատարեց Մենդոսա քաղաքի օդանավակայանում՝ Արգենտինայում, և գիշերը մնաց այնտեղ: Ինքնաթիռը չկարողացավ միանգամից թռչել դեպի Սանտյագո վատ եղանակի պատճառով: Անձնակազմը որոշեց թռնել դեպի հարավ՝ Մենդոսա լեռներին զուգահեռ, հետո թեքվել դեպի արևմուտք, որից հետո նոր ուղղվել դեպի հյուսիս և Կուրիկո միջանցքը անցնելուց հետո սկսել իջնել դեպի Սանտյագո:
Երբ օդաչուն հայտնեց Կուրիկոյի անցման մասին, ավիա-դիսպետչերը թույլատրեց նրանց իջնել դեպի Սանտյագո: Բայց դա ամենամեծ սխալն էր: Ինքնաթիռը ընկավ ցիկլոնի ազդեցության տակ և սկսեց իջնել, կողմնորոշվելով միայն ժամանակով: Երբ նրանք անցան ցիկլոնը և երկինքը պարզվեց, պարզ դարձավ, որ նրանք գնում են ուղղիղ լեռան վրա, և փրկության ճանապարհ չկա:
Ինքնաթիռի պոչը դիպավ լեռան գագաթի ամենաբարձր կետին, ինչի պատճառով ինքնաթիռը կպավ գետնին՝ կորցնելով պոչը և թևերը: Ինքնաթիռի ֆիզուլյաժը սահում էր գետնի վրայով մեծ արագությամբ, մինչ վերջապես քթով հարվածեց ձյան կույտին: Վթարի վայրը՝ , Մենդոսա նահանգում է:
[խմբագրել] Առաջին օրերը
45 ուղևորներից 12 մահացան ավիավթարից կամ նրանից հետո, ևս 5-ը մահացան հաջորդ առավոտ: Եվս մեկ ուղևոր մահացավ վերքերի պատճառով: Ողջ մնացած ուղևորների առջև ծագեց մի մեծ խնդիր, թե ինչպես ողջ մնալ այդ ցուրտ կլիմայական պայմաններում: Մարդիկ չունեին ոչ տաք հագուստ, ոչ կոշիկ, ոչ ալպինիստական սարքավորումներ, ոչ էլ դեղամիջոցներ: Որպեսզի ինչ-որ կերպ օգնեն իրենց ընկերներին, բժշկական ուսումնարանի առաջին կուրսի երկու ուսանողներ ինքնաթիռի բեկորներից պատգարակներ և բժշկական բեկակալներ պատրաստեցին:
[խմբագրել] Փրկարարների որոնումները
Երեք երկրներ անհապաղ սկսեցին փնտրել ինքնաթիռի կործանման վայրը, բայց քանի որ այն սպիտակ էր և համարյա ամբողջությամբ նմանվում էր լեռնային լանդշաֆտին, այդպես էլ չկարողացան գտնել այն: Փրկարարական աշխատանքները 8-րդ օրը դադարեցվեցին: Ուղևորները գտան մի փոքր ռադիո, և Ռոյ Խարլին առաջինը լսեց այդ նորությունը 11–րդ օրը:
[խմբագրել] Մարդակերություն
Փրկվածները ուտելիքի շատ փոքր պաշար ունեին: Նրանք ունեին մի փոքր շոկոլադ, մի քանի շիշ գինի և մի քանի հատ կրեկեր: Էկոնոմիայի պատճառով, ուտելիքը բաժանվեց հավասար և դա նրանց հերիքեց մի քանի օր: Ջուրը ստանում եին արևի տակ՝ ձյունը հալեցնելով, մետաղյա թիթեղի կտորների վրա:
Որքան էլ խնայողաբար վարվեին, եղածը նրանց չէր հերիքի: Բացի այդ շրջապատում ոչ կենդանիներ, ոչ բույսեր կային: Սովամահ չլինելու համար, որոշեցին ուտել իրենց մահացած ուղևորների միսը: Այդ որոշումը հեշտ չկայացվեց, քանի որ ամեն մահացած մարդ նրանցից մեկի կամ ընկերն էր, կամ համակուրսեցին, կամ էլ ազգականը:
Ինքնաթիռի բոլոր ուղևորները կաթոլիկներ էին և սկզբում դա համարում էին անապատվություն մահացածի նկատմամբ: Բայց մի քանի օր հետո, չդիմանալով սովին, նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Ոմանք այս քայլը համեմատեցին մարդակերության ծիսակատարության հետ:
[խմբագրել] Ձյունահյուսը
Հոկտեմբերի 29-ին, երբ բոլորը դեռ քնած էին, լեռներից դեպի ձորը, որտեղ գտնվում էր ինքնաթիռի կմախքը, ձյունահյուս տեղի ունեցավ: Դրա հետևանքով ևս 8 մարդ մահացավ: Երեք օր փրկվածները մահացածների հետ փակված էին ձյունով ինքնաթիռի մի փոքր տարածքում: Հետո Նանդո Պարադոն ոտքերով մի փոքր պատուհան բացեց օդաչուների խցիկում, ինչով փրկեց մարդկանց խեղդվելուց:
[խմբագրել] Դժվար որոշում
Դեռևս մինչև ձյունահյուսը փրկվածները արդեն հասկացել էին, որ ոչ ոթ չի գալու նրանց փրկելու, և իրենք իրենց պետք է փրկեն: Օդաչուների խոսքով նրանք թռչում էին Կուրիկիով, իսկ դա նշանակում էր, որ Չիլիի «Կանաչ հովիտը» գտնվում էր ավիավթարից ընդամենը մի քանի մղոն դեպի արևմուտք: Արշավին կամավոր կերպով պատրաստվեցին Նանդո Պարարդոն, Ռոբերտո Կանեսսան, Նումա Տուրկատին և Անտոնիո Վիզինտին, սակայն Տուրկատին, ցավոք, մահացավ արյան վարակումից՝ արշավից քիչ առաջ:
Կենեսան երկար ժամանակ չէր համարձակվում գնալ արշավի՝ սպասելով ձմռան ավարտին և ջերմաստիճանի բարձրացմանը: Ուղևորները տվեցին նրանց մեծ քանակով տաք շորեր և մարդու միս, որպեսզի համոզված լինեն արշավի բարեհաջող ավարտին: Ճանապարհին ուղևորների այդ եռյակը գտավ ինքնաթիռի պոչը, որտեղ գտնվում է ամբողջ բագաժը: Այնտեղ նրանք գտան մեծ քանակով շոկոլադ, ծխախոտ, մաքուր շորեր և այլն: Գիշերելով այդտեղ, նրանք շարունակեցին արշավը՝ շարժվելով դեպի Չիլի, սակայն հաջորդ օրը նրանք հազիվ դիմացան և չմահացան միանգամից սկսված ցուրտ եղանակից: Այդ ժամանակ նրանք որոշեցին ետ գնալ ինքնաթիռի պոչի մոտ, վերցնել մարտկոցները և վերադառնալ կմախքի մոտ, որպեսզի ռադիոյի միջոցով «SOS» սիգնալ ուղարկեն:
[խմբագրել] Ռադիո
Վերադառնալով ինքնաթիռի պոչի մոտ, նրանք հասկացան, որ մարտկոցները շատ ծանր են և հնարավոր չի դրանք հասցնել կմախքի մոտ: Այդ ժամանակ նրանք վերադարձան, օդաչուի խցիկից վերցրին ռադիոն և որոշեցին վերադառնալ պոչի մոտ, որպեսզի այդտեղից ուղարկեն «SOS» սիգնալը: Այս անգամ նրանք իրենց հետ վերցրեցին Ռոյա Խարլիին, ով բոլորից լավ էր հասկանում էլեկտրոնիկայից: Բայց այս անգամ էլ բան դուրս չեկավ, քանի որ ինքնաթիռը օգտագործում է փոփոխական հոսանք, իսկ պոչի մարտկոցները տալիս են չընդհատվող հոսանք: Արշավի մասնակիցները վերադառնալով հասկացան, որ միակ փրկության ճանապարհը դա լեռներով անցումն է դեպի Չիլի:
[խմբագրել] Ննջապարկ
Այժմ պարզ դարձավ, որ միակ փրկության ճանապարհը անցումն է լեռներով: Բայց նաև պարզ դարձավ, որ առանց քնելու, լեռներում դա անհնարին է դառնում: Այդ ժամանակ նրանց առաջ եկավ ննջապարկի միտքը:
Որոշվեց միասին կարել մի քանի մեծ կտորից մի կտոր, որոնք բերվել էին ինքնաթիռի պոչից: Դրանով զբաղվեց Կառլիտոս Պաեսը, ում կարել էր սովորեցրել մայրը: Որպեսզի գործը արագ առաջ գնա, նա սովորեցնում էր մնացածներին, և մյուսներն օգնում էին:
Երբ նրանք ավարտեցին (դեկտեմբերի 12), արշավորդները որոշեցին սկսել արշավը Անդերից մինչև Չիլի :
[խմբագրել] Դեկտեմբերի 12
1972 թվականի դեկտեմբերի 12–ին Պարադոն, Կանեսան և Վիզիտինը սկսեցին արշավը: Նախաձեռնությունը իր վրա վերցրեց Պարադոն, շտապեցնելով հոգնած ընկերներին: Ննջապարկ թույլ չտվեց, որ նրանք մահանան ցրտից:
Արշավը երկար ժամանակ պահանջեց, քան նախատեսել էին արշավորդները, այդ պատճառով Պարադոն ու Կենեսան, վերցնելով Վիզիտինի մսի պահուստի մեծ մասը, նրան ետ ուղարկեցին: Նա բարեհաջող ետ գնաց ինքնաշեն սահնակով, որը կառուցել էր ինքնաթիռի մասերից:
[խմբագրել] Փրկության փնտրտուքներում
Պարադոն և Կենեսան շարունակեցին իրենց ճանապարհը: Կամաց-կամաց սկսեց վերանալ ձյունային լանդշաֆտը, և սկսվեցին հայտնվել մարդկային գործունեության հետքեր: Ճանապարհի 9-րդ օրը դեպի Լոս Մայտենես կոչվող վայրում նրանք հանդիպեցին չիլիացի հովիվ Սերջիո Կատալանային: Նա հաղորդեց իշխանություններին 571 չվերթի ողջ մնացածների մասին: Երկու արշավորդներ փրկված էին:
Շուտով Պարադոին վարձեցին իշխանությունները՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:
[խմբագրել] Փրկություն
Դեկտեմբերի 22-ին երկու ուղղաթիռներ հասան ավիավթարի վայրը, բայց վատ պայմանների պատճառով նրանք չկարողացան վերադառնալ նույն օրը: Փրկարարները իրենց հետ վերցրին միայն մարդկանց կեսին: Երկրորդ փրկարարական խումբը հասավ այնտեղ հաջորդ առավոտյան: Մնացած 16 ողջ մնացածները փրկվեցին: Շուտով նրանց հասցրին Սանտյագոյի հիվանդանոց: Նրանց բուժում էին բարձրության հիվանդությունից, ջրազրկումից, ցրտահարումից, լնդախտից, ոսկորների ջարդվածքներից և թերսնումից:
[խմբագրել] Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել] 1972 թվականի հոկտեմբեր
- 12 հոկտեմբերի (հինգշաբթի)
- Անձնակազմ՝ 5, ուղևորներ՝ 40 (ողջ մնացածներ՝ 45)
- 13 հոկտեմբերի (ուրբաթ)
- 5 մարդ կորել է անհայտ, 12 մարդ մահացել է (մահացածներ՝ 12, անհայտ կորածներ՝ 5, ողջ մնացածներ՝ 28)
- 21 հոկտեմբերի (շաբաթ)
- Մահացավ Սյուսաննա Պարրադան (մահացածներ՝ 13, անհայտ կորածներ՝ 5, ողջ մնացածներ՝ 27)
- 24 հոկտեմբերի (երեքշաբթի)
- Անհայտ կորած հինգ անձինք գտնվեցին մահացած (մահացածներ՝ 18, ողջ մնացածներ՝ 27)
- 29 հոկտեմբերի (կիրակի)
- 8 մարդ մահանում է ձյունակույտից (մահացածներ՝ 26, ողջ մնացածներ՝ 19)
[խմբագրել] 1972 թվականի նոյեմբեր
- 15 նոյեմբերի (չորեքշաբթի)
- Մահացավ Արտուրո Նոգեյրան (մահացածներ՝ 27, ողջ մնացածներ՝ 18)
- 18 նոյեմբերի (շաբաթ)
- Մահացավ Ռաֆայել Էչավարենը (մահացածներ՝ 28, ողջ մնացածներ՝ 17)
[խմբագրել] 1972 թվականի դեկտեմբեր
- 11 դեկտեմբերի (երկուշաբթի)
- Մահացավ Նումա Տուրկատին (մահացածներ՝ 29, ողջ մնացածներ՝ 16)
- 20 դեկտեմբերի (չորեքշաբթի)
- Պարադոն ու Կանեսան հանդիպում են Սերջիո Կատալանային:
- 21 դեկտեմբերի (հինգշաբթի)
- Պարադոն և Կենեսան փրկված են
- 22 դեկտեմբերի (ուրբաթ)
- 6 մարդ փրկվեց.
- 23 դեկտեմբերի (շաբաթ)
- 8 մարդ փրկվեց. (ողջ մնացածներ՝ 16)
- 26 Դեկտեմբեր (երեքշաբթի)
- Սանտյագոյի El Mercurio թերթի առաջին էջին գրած էր, որ բոլոր փրկվածները անցել են մարդակերության
[խմբագրել] Ուղևորների ցուցակը
[խմբագրել] Անձնակազմ
- գնդապետ Խուլիո Ֆերադես՝ օդաչու
- փոխգնդապետ Դանտե Լագուարա՝ 2-րդ օդաչու
- լեյտենանտ Ռամոն Մարտինես
- կապրալ Կառլոս Ռոկեն
- կապրալ Օվիդիո Խոակին Ռամիրես
[խմբագրել] Ուղևորներ
(Վերապրողները նշած են շեղատառ)
|
|
[խմբագրել] Հետագա իրադարձություններ
1972 թվականի դեկտեմբերի 28-ին ողջ մնացածները անցկացրեցին մամուլի ասուլիս, որտեղ պատմեցին իրենց գոյության մասին այդ 72 օրվա ընթացքում:
Ավելի ուշ փրկարարները վերադարձան ավիավթարի տեղը և թաղեցին մահացածներին քարերի և ինքնաթիռի կմախքի տակ, իսկ վերում դրեցին մետաղյա թիթեղից պատրաստված խաչ:
2009 թվականին հաղորդվում էր, որ 16 ողջ մնացածներ համաձայնվել են նպաստել օրգանների նվիրատվության քարոզարշավին, որը անցկացնում էր Ուրուգվայի ազգային փոխպատվաստման ու նվիրատվության ինստիտուտի կողմից և խրախուսում է քաղաքացիներին գրանցվել այս պետական ծրագրում: Ողջ մնացածների մեկի՝ Խոսե Լուիսա Ինտյարտեի խոսքով, նրանք խորհուրդ են տալիս մարկանց կնքել պայմանագիր կյանքի հետ, ինչպես իրենք արեցին լեռներում 37 տարի առաջ:[1]
[խմբագրել] Պաշտոնական կայք
2002 թվական ի պատիվ 30 ամյակի միջոցառումներին բացվեց պաշտոնական կայք ողջ մնացածների համար, որը սկսվում էր այս վերնագրով ՝ Viven! El Accidente de Los Andes , և այն հասանելի է իսպաներեն[2] և անգլերեն[3] լեզուներով.
[խմբագրել] Գրքեր
- Պիրս Պոլ Ռիդ — «Ողջ մնացածները. Անդերում փրկվածների պատմությունը» (1974)
- Նանդո Պարադո — «Հրաշքն Անդերում» (2006)
- Անտոն Մայլդ — «Սառցե գերությունում» (2007)
[խմբագրել] Ֆիլմեր
- Supervivientes de los Andes (1976)
- «Փրկվածները» (1993)
- «Փրկվածները. քսան տարի անց» (1993)
[խմբագրել] Աղբյուրներ
- Թարգմանվել է ռուսերեն Վիքիպեդիայից
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Վերապրողների հետքերով». «National Geographic» արկածային արշավախումբ։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթ կատեգորիայում։ |