Ողջերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջերը
Alive
Ժանր դրամա
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 1993
Պրեմիերա հունվարի 15, 1993
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ֆրենկ Մարշալ
Պրոդյուսեր Ռոբերտ Ուոտս

Քեթլին Քենեդի

Բրյուս Քոեն
Սցենարիստ(ներ) Ջոն Պատրիկ Շենլի
Պիրս Պոլ Ռիդ (գրվածք)
Դերակատարներ Իթան Հոուք
Վինսենթ Սպենո
Օպերատոր Պիտեր Ջեյմս
Երաժշտություն Ջեյմս Նյուտոն Հովարդ
Ֆրանց Շուբերտ
Մոնտաժ Մայքլ Քեյն
Ընկերություն Paramount Pictures
Touchstone Pictures
Տևողություն 127 րոպե
Բյուջե 32,000,000 $
Շահույթ 36,733,909 $ (ԱՄՆ)
IMDb ID 0106246
description

Ողջերը (անգլ.՝ Alive, այլ թարգմանությամբ` Ողջ մնալ), 1992 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերն են։

Նկարահանված է Պիրս Պոլ Ռիդի «Ողջերը. Փրկվածների պատմություն Անդերում» գրքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել]

Ուրուգվայական «Տամու» ավիաընկերության ինքաթիռը, որում գտնվում էին ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի անդամներ և նրանց հարազատներ թռչում է դեպի Սանտյագո, որտեղ պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում տեղի թիմերից մեկի հետ։

Սակայն ուժեղ մառախուղի պայմաններում ինքնթիռը կորցնում է կառավարումը և բախվելով Անդերի գագաթներից մեկին վայր ընկնում։ Անկումից հետո անձնակազմի մի մասը մահանում է։

Ինքնաթիռի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս, իսկ մի քանի օր անց դրանք ընդհանրապես դադարում են։ Փրկվածները այդ մասին տեղեկանում են իրենց մոտ գտնվող ռադիոյի միջոցով։

Երբ նրանց մոտ եղած սննդամթերքի պաշարը վերջանում է, սովից չմահանալու համար ողջ մնացածները սկսում են ուտել մահացածների մարմինները։ Վիճակը դժվարանում է նաև նրանով, որ մահացածների կային ողջերի բարեկամներ և միայն նրանց մարմիններն են մնում անվնաս։

Անձնակազմի անդամներից մեկը` Նանդո Պարադոն, որոշում է ընկերոջ հետ կտրել անցնել ձյունապատ լեռները փրկություն գտնելու հույսով ...

Դերերում[խմբագրել]

  • Իթան Հոուք  - Նանդո Պարադո
  • Վինսենթ Սպանո - Անտոնիո Բալբի
  • Ջոշ Համիլթոն - Ռոբերտո Կանեսսա
  • Բրյուս Ռեմսեյ - Կառլիտոս Պաես
  • Ջոն Հեյմս Նյուտոն - Անտոնիո Վիսինտին
  • Դևիդ Կրիգել - Գուստավո Սերբինո
  • Քեվին Բրեզնահան - Ռոյ Հառլի
  • Սեմ Բերենս - Խավիեր Մետոլ
  • Իլյանա Դագլաս - Լիլիանա Մետոլ
  • Ջեք Նոուզուորտի - Բոբբի Ֆրանսուա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Ավիավթարից ողջ մնացած Նանդո Պարադոն մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։
  • Ավիավթարը տեղի է ունեցել 1972 թ. հոկտեմբերի 13-ին։
  • Իրական մահացածների անունները, բացի Նանդո Պարադոյի մորից, քրոջից և Խավիեր Մետոլի կնոջից, ֆիլմում փոխված են եղել։
  • Վթարի տեսարանը նկարահանվել է 9 օր։
  • Նկարահանող խմբի անդամների մեծ մասը ընդունում էին հատուկ հաբեր լեռներում երկար ժամանակ մնալուց առաջացող ծովային հիվանդության դեմ։
  • Նկարահանումների հիմնական վայրը կանադական Պանորամա լեռնային քաղաքն էր։
  • Նկարահանող ողջ անձնակազմին (մոտ 150 հոգի) նկարահաւոմների վայր տեղափոխում էին 5 ուղղաթիռ:
  • Որպեսզի մարդակերության տեսարանը ավելի իրականին մոտ լիներ, դերասանները 2 օր հաց չէին կերել, իսկ որպես մարդու մարմին, նրանք ուտում էին հնդկահավի միս։

Արտաքին հղումներ[խմբագրել]