Ումբրիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի ժողովուրդները մ.թ.ա. VI դարում

Ումբրիներ (լատին․՝ Umbri), հնագույն իտալիկներ, որոնք ապրել են Հյուսիսային Իտալիայում բրոնզե դարի վերջին։ Համաձայն մեկ այլ վարկածի՝ ումբրիները, ինչպես տեղի ցեղերը, որոնք ընդգրկված են օսկոսկո-Ումբիրյան խմբում, մ․թ․ա 9-րդ դարում Կենտրոնական Եվրոպայից գաղթել են Ապենինյան թերակղզու հյուսիս[1], որից հետո իտալացիների այս խմբի մեծ մասը եկել է հարավ։ Ենթադրաբար մ․թ․ա 7-րդ դարի սկզբին էտրուկսների ճնշման պատճառով ումբիրների (սաբիներ[2]) մի մասը տեղափոխվել է թերակղզու կենտրոնական և հարավային մաս (դեպի օսկաների երկիր), որտեղ էլ իրենցից առաջացել են սամնիտները։ Մ․թ․ա 5-րդ դարում էնտրուկսները գրավել են ումրիների մշակութային կենտրոնը՝ Պերուջան։ Մեր թվարկության սկզբում հռոմեացիները հպատակեցրել են ումբրիներին ու հռոմեացրել։ Ումբիրներին անունով տարածաշրջանը կոչվել է Ումբրիա։

Հետազոտողների մեծ մասը ումբրիներին համարում են երկրորդ հնդեվրոպական լեզվաընտանիքի ժառանգորդ (լատինների և սիկուլների նախնիներից հետո) և դրանք նույնացվում են Վիլլանովյան մշակույթի հետ[3]։

1444 թվականին հայտնաբերված իգուվինյան աղյուսակները (լավ պահպանված յոթ բրոնզե թերթիկներ) լույս են սփռել ումբրիների կրոնի վրա։ Ումբրիների աստվածների պանթեոնում ընդգրկված էին Ֆերոնիան, Վակենտիան, Միներվան և ուրիշներ։ Տաճարներում տեղադրվել են աստվածների բրոնզե արձաններ։

Մինչև հռոմեացիների նվաճումը ումբրիները եղել են անկախ համայնքների միություն և նրանց քաղաքական կյանքը սահմանափակվել է իրենց քաղաքների տարածքներով։ Սոցիալական կառուցվածքը բաժանվել է հստակ խմբերի՝ հիմնվելով ռազմական կոչումների վրա։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք չորս ումբրիացի արիստոկրատ դարձել են հռոմեական սենատորներ, իսկ կայսր Ներվայի ընտանիքը ծագումով Ումբրիայից էր։

Հին հռոմեացիներն առաջին անգամ շփվել են ումբրիացիների հետ մ․թ․ա 310 թվականին և նվաճել նրանց 260 թվականին։ Սամնիտների (հին իտալական ցեղ) հետ պատերազմում ումբրիները հանդես են եկել Հռոմի թշնամի Կոալիցիայի կողմից։ Իտալիայի միավորվելուց հետո որոշ ումբրիներ ստացել են լիարժեք քաղաքացիություն կամ քաղաքացիություն՝ առանց ձայնի իրավունքի։ 89 թվականին բոլոր ումբրիները ստացել են հռոմեական քաղաքացիություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кузьменко Ю. К. Ранние германцы и их соседи: // Лингвистика, археология, генетика. СПб.: Нестор-История,. — 2011.
  2. Автохтонные италийские народы
  3. «Лигурийцы и италики». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Момзен Т. История Рима. Гл. V.