Վիլլանովյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլանովյան մշակույթի տարածման շրջանը
Երկու հատած կոների ձևով դիանոթ

Վիլլանովյան մշակույթ, վաղ երկաթի դարաշրշանի հնագիտ․ մշակույթ Հյուսիսային Իտալիայում (մ․ թ․ ա․ IX—VI դդ․)։ Անվանվել է Վիլլանովա գյուղի (Բոլոնիայի մոտ) անունով, որտեղ 1853—1855 թվականներին հայտնաբերվել են Վիլլանովյան մշակույթին բնորոշ հորակերպ դամբարաններ՝ դիակիզված թաղումներով։ Երկրաչափական նախշերով դիանոթներն ունեն։ Տարբերակվում են Վիլլանովյան մշակույթի 4 փուլ, որոնց հիման վրա հետազոտվում են բրոնզե առարկաների պատրաստման տեխնիկայի աստիճանական կատարելագործումը, երկաթի կիրառման աճը։ Վիլլանովյան մշակույթի ցեղերի հասարակարգը բնութագրվում է տոհմական հարաբերությունների քայքայմամբ, գույքային շերտավորման խորացմամբ, նահապետական ստրկության առկայությամբ։ Վիլլանովյան մշակույթի կրողների հարցը վերշնականապես պարզված չէ (ենթադրվում է, որ դրանք եղել են ումբրերը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png