Ուիլյամ Տաբմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Տաբմեն
Լիբերիայի պետական և քաղաքական գործիչ
 
Կուսակցություն՝ True Whig Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և դատավոր
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր 1895 թվական
Ծննդավայր Հարպեր, Լիբերիա
Վախճանի օր 1971 թվական
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Լիբերիա
Ամուսին Antoinette Tubman?
Զավակներ Ուիլյամ Վ. Շ. Տաբմեն
 
Պարգևներ
«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Սերովբեների արքայական շքանշան, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Արևի շքանշան

Ուիլյամ Վականարատ Շադրակ Տաբմեն (անգլ.՝ William Vacanarat Shadrach Tubman, նոյեմբերի 29, 1895(1895-11-29)[1][2][3][…], Հարպեր, Լիբերիա - հուլիսի 23, 1971(1971-07-23)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), լիբերիացի քաղաքական գործիչ։ 1944-1971 թվականներին՝ Լիբերիայի նախագահ և կառավարության ղեկավար։

Ճշմարիտ վիգերի կուսակցության (հիմնադրված 1869 թվականին) ազգային առաջնորդ։ 1944 թվականին հռչակել է, այսպես կոչված, ազգային միասնականացման և ամբողջացման քաղաքականություն, որի նպատակն էր բնիկների և ԱՄՆ-ից ներգաղթածների սերունդների մերձեցումը, բնիկների ներգրավումը երկրի տնտեսական և քաղաքական կյանքի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 538