Հարպեր (Լիբերիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հարպեր
Harper, Liberia
ԵրկիրԼիբերիա Լիբերիա
ԵնթարկումՎարչկենտրոն
ԵրկրամասՄերիլենդ երկրամաս
ԲԾՄ250 մ
Խոսվող լեզուներԱնգլերեն, Լիբերիական անգլերեն
Բնակչություն34․046 մարդ (2008)
Կրոնական կազմՀիմնականում Քրիստոնյաներ
ՏեղաբնականունԳբարնգացի
Ժամային գոտիUTC+0
Հարպեր (Լիբերիա) (Լիբերիա)##
Հարպեր (Լիբերիա) (Լիբերիա)

Հարպեր (անգլ.՝ Harper, Liberia), քաղաք Լիբերիայի ծայր հարավում։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հարավարևելյան մասում, Պալմաս հրվանդանի (անգլ.՝ Cape Palmas) վրա։ Համարվում է Մերիլենդ կոմսության վարչական կենտրոնը։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 59 մետր է[1]։

Քաղաքն իր անվանումը ստացել է ամերիկյան քաղաքական գործիչ և գաղութային հասարակության անդամ Ռոբերտ Գուդլո Հարպերի պատվին։ Մինչ Լիբերիայի առաջին քաղաքացիական պատերազմը Հարպերը եղել է կարևոր տնտեսական և վարչական կենտրոն։ Այժմ քաղաքը աստիճանաբար վերականգնվում է, այստեղ է գտնվում Թաբմեն համալսարանը (անգլ.՝ Tubman University)՝ երկրի պետական համալսարաններից մեկը։ Մերձափնյա ջրերում առկա են ձկան մեծ պաշարներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 19 690 մարդ[2]։ Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի.

1988 2008 2013
18 000 17 837 19 690

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է ծնվել Լիբերիան 1944-1971 թվականներին կառավարած նախագահ Ուիլյամ Տաբմենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Harper, Liberia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Harper» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպեր (Լիբերիա)» հոդվածին։