Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 5
Հաստատվածհունիսի 5, 1973
Կայքworldenvironmentday.global(անգլ.)

Շրջակա միջավայրի համաշխարհային օր (անգլ.՝ World Environment Day), հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII)) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմաներ և կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի սահմանվում է թեման և կարգախոսը, ընտրվում է հիմնական միջազգային միջոցառումների անցկացման վայրը։

Պաստառ 2008
  • 2010 թվական - «Տեսակների բազմազանություն։ Մեկ մոլորակ։ Մեկ ապագա»
  • 2009 թվական - «Ձեր մոլորակը ձեր կարիքն ունի»
  • 2008 թվական - «Ազատվի'ր կախվածությունից։ Ցածր ածխածնային արտանետումներով տնտեսության ճանապարհին»
  • 2007 թվական - «Սառույցի հալում – Թեժ թեմա»
  • 2006 թվական - «Անապատներ և անապատացում – ո'չ չորային երկրի անապատացմանը»
  • 2005 թվական - «Կանաչ քաղաքներ»` մոլորակային ծրագիր»
  • 2004 թվական - «Անհրաժեշտ են ծովեր և օվկիանոսներ։ Կենդանի՝ ոչ թե մեռած»
  • 2003 թվական - «Ջուր՝ երկու միլիարդ մարդ դրա խիստ կարիքն ունի»
  • 2002 թվական - «Երկրին տալ հնարավորություն»
  • 2001 թվական - «Մտնել կյանքի համաշխարհային սարդոստայնի մեջ»
  • 2000 թվական - «Շրջակա միջավայրի հազարամյակ- ժամանակն է գործելու»
  • 1999 թվական - «Մեր Երկիրը մեր ապագան է։ Փրկենք այն»
  • 1998 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի փրկենք մեր ծովերը»
  • 1997 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի»
  • 1996 թվական - «Մեր Երկիրը, մեր բնակության վայրն է, մեր տունն է»
  • 1995 թվական - «Մենք՝ ազգերս, միավորվենք հանուն գլոբալ շրջակա միջավայրի»
  • 1994 թվական - «Մեկ Երկիրը մեկ ընտանիք է»
  • 1993 թվական - «Աղքատություն և շրջակա միջավայր - վերացնել ապականությունը»
  • 1992 թվական - «Բոլորը ունեն մեկ Երկիր- միասին հոգանք նրա մասին»
  • 1991 թվական - «Կլիմայի փոփոխություն։ Անհրաժեշտ է գլոբալ գործընկերություն»
  • 1990 թվական - «Երեխաները և շրջակա միջավայրը»
  • 1989 թվական - «Գլոբալ տաքացում, գլոբալ նախազգուշացում»
  • 1988 թվական - «Երբ մարդիկ շրջակա միջավայրը դնեն առաջին տեղում, զարգացումը չի դադարի»
  • 1987 թվական - «Շրջակա միջավայր և ապաստարան ավելի, քան տանիք»
  • 1986 թվական - «Ծառ աշխարհի համար»
  • 1985 թվական - «Երիտասարդություն՝ բնակչություն և շրջակա միջավայր»
  • 1984 թվական - «Անապատացում»
  • 1983 թվական - «Կառավարում և տնօրինում, վտանգավոր թափոնների հեռացում և վերացում, թթվային անձրևներ և էներգիա»
  • 1982 թվական - «Ստոկհոլմից հետո տաս տարի անց (բնապահպանական խնդիրների ակնարկ)»
  • 1981 թվական - «Գրունտային ջրեր, տոքսիկ քիմիական նյութեր մարդու սննդային շղթայում»
  • 1980 թվական - «Նոր անվանում նոր տասնամյակի համար՝ զարգացում առանց քայքայման»
  • 1979 թվական - «Միայն մեկ ապագա մեր երեխաների համար՝ զարգացում առանց քայքայման»
  • 1978 թվական - «Զարգացում առանց քայքայման»
  • 1977 թվական - «Օզոնային շերտի քայքայման խնդիր, հողերի կորուստ և քայքայում»
  • 1976 թվական - «Ջուրը կյանքի ռեսուրս է»
  • 1975 թվական - « Բնակավայրեր»
  • 1974 թվական - «Միայն մեկ երկիր»

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում, շրջակա միջավայրի օրվա հետ մեկտեղ, 2008 թվականից այդ օրը նշվում է նաև որպես էկոլոգի օր։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում շրջակա միջավայրի օրվա կապակցությամբ 2010 թվականին OIKOS ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ նվիրված շրջակա միջավայրի բարելավմանը։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում 1998 թվականից «Շրջակա միջավայրի օրը» նշվում է յուրաքանչյուր տարի՝ ապրիլ ամսվա երրորդ շաբաթ օրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջակա միջավայրի համաշխարհային օր» հոդվածին։