Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունք
Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունքը (միջազգային բնապահպանական օրենքի, միջազգային բնապահպանական իրավունքի) մի շարք կանոնների ու սկզբունքների նախագիծ է միջազգային հարաբերությունների ոլորտում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության համար։ Միջազգային համագործակցությունը իրականացվում է երկու ձևով.
1) Նորմերի ստեղծումը, որը նախատեսում է պաշտպանել առանձին բնական օբյեկտները։
2) Վերահսկողության իրականացում, որ այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության գործունեությունը իրականացվի շրջակա միջավայրի համար այդ գործունեության հետևանքների հաշվառմամբ և հնարավորության դեպքում նվազեցնել և կարգավորել այդ գործունեության բացասական հետևանքները։
Միջազգային իրավական պահպանությունը ներառում է ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի, էկոհամակարգերի, Անտարկտիդայի և հողային ռեսուրսների օբյեկտները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանական աշխարհի պահպանության միջազգային-իրավական առաջին պատմական փաստաթուղթը ընդունված է համարել Փարիզյան Կոնվենցիան 1902 թ.-ին նվիրված գյուղատնտեսության համար օգտակար թռչունների պահպանմանը։ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային ժամանակակից համակարգը ստեղծվել է 1972 թ.-ի ՄԱԿ-ի Կոնֆերանսում, անցկացված Ստոկհոլմում, մի քանի միջազգային էկոլոգիական համաձայնագրեր, մասնավորապես, ծովային աղտոտվածության վերաբերյալ, ստորագրվել էին դեռ մինչև այդ կոնֆերանսը։ Սակայն միայն Ստոկհոլմյան կոնֆերանսից հետո տեղի ունեցավ գործունեության իրավական նորների խստացում ազգային և միջազգային մակարդակներում։ «Ստոկհոլմյան կոնֆերանսը բերեց UNEP –ի ստեղծմանը(ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր)»։ Այսօր այդ կազմակերպությունը իրականացնում է ադմինիստրատիվ գործունեություններ յոթ հիմնական կոնֆերանսներով, ինչպես նաև տարածաշրջանային համաձագրերի մեծամասնությամբ։ Հաճախ այն անվանում են «էկոլոգիական խիղճ» ՄԱկ։ 1985 թ.-ին ՄԱԿ-ը ստեղծել է Շրջակա միջավայր և զարգացում համաշխարհային հանձնաժողովը, որը 1987 թ.-ին հրապարակել է «Մեր ընդհանուր ապագան» զեկույցը, որտեղ առաջին անգամ ձևակերպվեց կայուն զարգացման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել մարդու կյանքը լավագույն պայմաններում, ներդաշմակեցնելով այն բնության հետ։ 1992 թ.-ին Ռիոյի «Շրջակա միջավայր և զարգացում » հռչակագրում ՄԱԿ-ը հռչակել է էկոլոգիական իրավունքի հիմնարար սկզբունքները։
Ռուսաստանի դաշնությունը և նրա դերը միջազգային համագործակցությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնությունը համարվում է համաձայնագրի մասնակից՝ Միջազգային նշանակություն ունեցող ջրատարածքները, հատկապես, որպես ջրային թռչունների միջավայր(Րամսարսկայի կոնվենցիա (1976 թ.-ից ))
- Վայրի ֆլորայի և ֆաունայի, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ, տեսակների առևտրի միջազգային կոնվենցիա (1976 թ-ից)
- Կենսաբազմազանության մասին կոնվենցիա (1995 թ-ից)
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա անդրսահմանային ենթատեքստում
- ՌԴ-ի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության վագրի պահպանության մասին արձանագրություն(Պեկին, 1997 թ)
- Ջերմոցային էֆեկտի սահմանափակման մասին Կիոտոյի արձանագրություն(Ճապոնիա, Կիոտո)։ Ուժի մեջ է մտել 2005 թ-ի փետրվարի 16-ին։
ՌԴ-ը դիտորդ է.
- Վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության և բնական միջավայրը Եվրոպայում կոնվենցիայում 1979 թ,
- Միգրիացիոն վայրի կենդանիների տեսակների պահպանման մասին կոնվենցիա 1979 թ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Выстробец Е.А. Международное сотрудничество в области охраны окружающей среды и природных ресурсов. М.: Изв-во МНЭПУ, 2000.
- Практика Комитета по соблюдению Орхусской конвенции (2004-2008) / Под ред. А. Андрусевич, Т. Алге, К. Клеменс, З. Козак. — Львов. — 2008. — 78 с. (рус. и анг.)
- Справочник действующих международных соглашений Украины в сфере охраны окружающей среды (на укр. языке)