Շտեֆան Պրոկոպիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեֆան Պրոկոպիու
Ծնվել էհունվարի 19, 1890(1890-01-19)
Բիլրադ, Տուտովա շրջան, Ռումինիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 22, 1972(1972-08-22) (82 տարեկան)
Յաշ, Ռումինիա
ԳերեզմանEternitatea cemetery
Բնակության վայր(եր)Յաշ
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան և Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Ալմա մատերԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան և Gheorghe Roșca Codreanu National College?
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռումիներեն
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան
 Ștefan Procopiu Վիքիպահեստում

Շտեֆան Պրոկոպիու (ռում.՝ Ștefan Procopiu, հունվարի 19, 1890(1890-01-19), Բիլրադ, Տուտովա շրջան, Ռումինիայի թագավորություն - օգոստոսի 22, 1972(1972-08-22), Յաշ, Ռումինիա), ռումին ֆիզիկոս, մանկավարժ, պրոֆեսոր (1926 թ.), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1924 թ.), Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1955 թ.), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր (1964 թ.)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆան Պրոկոպիուն ծնվել է 1890 թվականի հունվարի 19-ին ռումինական Բիրլադ քաղաքում, որը ներկայումս գտնվում է Վասլույ ժուդեցում (գավառում)։ Հայրը՝ Էմանուիլ Պրոկոպիուն, տեղի դատարանի ծառայող էր, մայրը՝ Եկատերինա Տաշկան, ռումին անվանի տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ Գեորգե Տաշկայի դուստրն էր։

Շտեֆանը 1901-1908 թվականներին հաճախել է հայրենի քաղաքի Գեորգե Ռոշկա Կոդրեանուի անվան դպրոցը, ապա ուսումը շարունակել Յաշ քաղաքի Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարանում, որն ավարտել է 1912 թվականին և աշխատանքի անցել հարազատ բուհում՝ դառնալով ռումին ճանաչված ֆիզիկոս, Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Դրագոմիր Հուրմուզեսկուի ասիստենտը։

1919 թվականին մեկնել է Ֆրանսիա, Փարիզի համալսարանում ունկնդրել համբավավոր գիտնականներ Գաբրիել Լիպմանի, Մարիա Սկլադովսկայա-Կյուրիի, Պոլ Լանժևենի, Էմե Կոտոնի դասախոսությունները։ 1924 թվականին Փարիզի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, վերադարձել հայրենիք և 1925 թվականի հունվարից աշխատանքի անցել Յաշի համալսարանում որպես գրավիտացիայի, ջերմության, էլեկտրականության դասախոս, պրոֆեսոր՝ փաստորեն փոխարինելով կենսաթոշակի անցած իր ուսուցչին՝ պրոֆեսոր Դրագոմիր Հուրմուզեսկուին։ Այդ պաշտոնը նա վարել է մինչև իր կենսաթոշակի անցնելը՝ 1962 թվականը։ Սակայն կենսաթոշակի անցնելուց հետո էլ շարունակել է դասախոսական աշխատանքը, այս անգամ արդեն որպես Յաշի Գեորգե Ասակիի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։

1948 թվականի հունիսին Շտեֆան Պրոկոպիուն ընտրվել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1955 թվականի հուլիսին՝ իսկական անդամ, ակադեմիկոս։ Երկու անգամ ընտրվել է Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ;

Գիտության և մանկավարժության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար 1964 թվականին նրան շնորհվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության Պետական մրցանակ։ Նա պարգևատրվել է նաև Աշխատանքի շքանշանով, «Ռումինիայի Աստղ» շքանշանով և «Գիտական վաստակի համար» մեդալով։

Շտեֆան Պրոկոպիուն մահացել է 82 տարեկան հասակում՝ 1972 թվականի օգոստոսի 22-ին, Յաշում։

Գիտական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆան Պրոկոպիուի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին մեծ էր ու ընդգրկուն։ Նրա աշխատությունները նվիրված են էլեկտրամագնիսականության, ջերմադինամիկայի, էլեկտրաքիմիայի, օպտիկայի, մագնիսականության, սպեկտրոսկոպիայի հիմնահարցերին։ Գիտական աշխարհում նա մեծ համբավի է արժանացել հատկապես Բորի մագնետոնը 1911 թվականին առաջին անգամ հայտնաբերելու և հաշվարկելու համար (մագնետոնը կամ մագնիսական մոմենտը այդպես է կոչվել ի պատիվ դանիացի աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիլս Բորի, որը Շտեֆան Պրոկուպիուի հայտնագործումից երկու տարի անց, նրանից միանգամայն անկախ հայտնաբերել ու հաշվարկել է ֆիզիկական այդ նույն երևույթը)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Храмов Ю. А. Прокопиу Стефан (Procopiu Stefan) // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. - Изд. 2-е, испр. и дополн. - М.: Наука, 1983. - С. 223. - 400 с. - 200 000 экз. (в пер.)
  • Прокопиу Стефан
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Պրոկոպիու» հոդվածին։