Շվեդիայի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեդիայի փոստի և փոստային նամականիշերի պատմությունն ընդգրկում է վաղ (մինչնամականիշային) դասական (19-րդ դար - 20-րդ դարի սկզբի նամականիշեր) և ներկա ժամանակաշրջանները։ 1855 թվականից ի վեր Շվեդիան թողարկում է իր սեփական փոստային նամականիշերը[1][2], իսկ 1875 թվականից ընդգրկվում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) մեջ[3]։ Փոստային գործառնությունները երկրում իրականացվում են Posten AB ընկերության կողմից[3]։

Փոստի վաղ շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի փոստի պատմությունը ժամանակակից իմաստով սկսվում է 17-րդ դարում։ Շվեդիայի կանոնավոր փոստային ծառայության նախակարապետը համարվում է «Պոստեն» (շվեդական Posten) Թագավորական փոստային վարչությունը (Kungliga Postverket), որը հիմնադրվել է 1636 թվականին[4]՝ կանցլեր Ակսել Օկսենշեռնի նախաձեռնությամբ։ 1636 թվականի փետրվարի 20-ին Քրիստինա թագուհու խնամակալ կառավարության կողմից որոշում կայացվեց փոստի մասին, որում ասվում էր.

Ես՝ Քրիստինաս, Աստծո ողորմածությամբ, ընտրված շվեդների, գոթերի և վենեդների տիրուհի, իշխանուհի-ժառանգորդ <...> հայտարարում եմ, որ ողորմածաբար թույլատրել եմ բոլոր նահանգներում և ողջ երկրում կազմակերպելու հուսալի և կանոնավոր փոստեր <...>: Տրված է Ստոկհոլմի մեր ամրոցում, փետրվարի 20-ին, 1636 թվական։

Շվեդիայի փոստի առաջին ղեկավարը եղել է Բեյերը, իսկ նրա որդին՝ Յոհան-Գաբրիել Բեյերը (1645-1705), որը հայտնի է որպես բանաստեղծ, փոստային ծառայությունների երկրորդ տնօրենն էր[5]։

Արդեն 18-րդ դարում փոստային ծառայությունը գործում էր ամբողջ երկրում։ Նամակների համար օգտագործվում էին նամականիշեր՝ թագի պատկերով «B» («Betald» - «վճարված է» կամ «F» տառերով («Fri»` «անվճար»)։ 17-րդ դարի վերջին Ստոկհոլմում ներդրվեց քաղաքի անունով կնիք[6][7]։

18-րդ դարի կեսերից մոմե կնիքներով նամակների վրա սկսեցին ամրացնել թռչնի փետուրներ, որով փոստային ծառայողներին տեղեկացնելով, որ այդ նամակը ենթակա է անհապաղ առաքման, ինչը նախկինում Շվեդիայի փոստային առաքումների նախանշանն էր։ Թե՛ փոստային առաքումների, և թե ուղևորների տեղափոխման պատասխանատվություն կրում էին հայտնի դասի հողատերեր, որոնք այս ծառայության դիմաց ստանում էին համեմատաբար աննշան վարձատրություն։ Այս ծառայությունը վերացվեց 1870 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր շվեդական փոստը սկսեց որոնել անհրաժեշտ փոխադրամիջոցներ, մասնավոր ձեռներեցների հետ ազատ համաձայնագրեր կնքելու միջոցով։ Մինչև 19-րդ դարի վերջը փոստը, որին միացված չէր հեռագրական ծառայությունը, ղեկավարվում էր գլխավոր վարչության կողմից, որը ենթակա էր ֆինանսների նախարարին։ Չկային շրջանային հաստատություններ[4]։

Շվեդիան առաջին պետություններից էր, որը ստորագրեց Համաշխարհային փոստային կոնվենցիան 1874 թվականի հոկտեմբերի 9-ին, իսկ ավելի ուշ միացավ UPU-ին (1875 թվականի հուլիսի 1-ից)[3] միացավ փոստային պատվերների (1885) և թերթերի առաքումների մասին ՀՓՄ–ի համաձայնագրին (1891)։ Շվեդիան նաև պայմանագրեր էր կնքել այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի (1904-1905) հետ դրամական փոխանցումների փոխադարձ փոխանակման վերաբերյալ[4]]:

1894 թվականի տվյալներով Շվեդիայում գործում էին 262 փոստային ստորաբաժանումներ, որոնք կազմում էին մեկ ընդհանուր փոստային հաստատություն, որը սպասարկում էր 194,8 քմ տարածք և 2164 բնակչի։ Առաքումների ընդհանուր քանակը կազմում էր 152127000 միավոր, այդ թվում[4]`

  • 65197000 նամակ
  • 7173000 բաց նամակներ (բացիկներ)
  • 75711000 տպագրական աշխատանքներ
  • 1379000 փոստային փոխադրումներ
  • 765000 ծանրոց

Յուրաքանչյուր շվեդ բնակչի ընկնում էր 28.4 փոստային առաքանի։ Շվեդական փոստից ստացված եկամուտը գերազանցում էր ծախսերը (Ռուսական կայսրության ռուբլով հաշված դրական տարբերությունը կազմում էր 3,337,640 ռուբլի)[4]։

Փոստային նամականիշերի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին Շվեդիայի փոստային համակարգում հատուկ փոստային վճարումների նամականիշեր մտցնելու փորձի մասին, տե՛ս Կուրրի Տրեֆենբերգ հոդվածը։

Առաջին փոստային նամականիշերը Շվեդիայում թողարկվել են 1855 թվականի հուլիսի 1-ին, այսպես կոչված, «Սկիլլինգ բանկո»[8] անվանումով[2]։ Դա հինգ մասից բաղկացած մանրանկարչության շարք էր, բառերով նշված սկիլլինգ բանկո անվանական արժեքով։ նամականիշերը ունեին ատամնաշար, դրանց վրա պատկերված էր Շվեդիայի ազգային զինանշանը և նշված էր երկրի անվանումը «SVERIGE» («Շվեդիա»)[1]։ Մանրանկարի հեղինակը կոմս Պ. Ա. Սպարրեն էր։ Շարքի նամականիշերից մեկը` 3 սկիլլինգ անվանական արժեքով, սխալմամբ տպվել էր փոքր տպաքանակով և նարնջագույն-դեղին գույնի (կանաչի փոխարեն)։ Այս նամականիշը ստացել էր «Դեղին երեքսկիլինգանոց» անվանումը, աշխարհում հայտնի եզակի (մարված վիճակում) նամականիշերից էր և համարվում էր ամենաթանկ հավաքածուի նամականիշը[1][9]։

1858 թվականին Շվեդիան անցավ նոր արժույթի՝ ռիկսդալերի (riksdaler), որը հավասար է 100 էրեի (öre): Դրա հետ կապված 1858 թվականի հուլիսի 1-ին թողարկվեց նույն պատկերով նամականիշ 1855 թվականին՝ նոր արժույթով, ավելի փոքր չափերով[1]։

1862 թվականին առաջին անգամ Շվեդիայի նամականիշերի վրա հայտնվեց գրաֆիկական սյուժե` «Պառկած առյուծ»[1]։

3 սկիլլինգ անվանական
արժեքով նամականիշ
գույնի սխալ տպագրությամբ,
1855 (Sc #1a)
Շվեդական նամականիշ,
50 էրե, 1858 (Sc #12)
«Պառկած առյուծ»
պատկերով նամականիշ,
1866 (Sc #14)

1872 թվականին Շվեդիայում առաջին անգամ «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի շարքում օգտագործվեց երկգույն տպագրություն։ Մեկ ռիկսդալեր առավելագույն անվանական արժեքով մանրապատկերը տպագրվել է շագանակագույն և կապույտ գույնով (1886 թվականին այս նամականիշը տպագրվեց նոր շվեդական արժույթով` մեկ կրոն անվանական արժեքով)[1]։ 1872 թվականի նամականիշերի մեջ կա մի հետաքրքիր բազմազանություն 20 էրե անվանական արժեքով փոստային մանրանկարը հայտնի էր «TRETIO» («երեսուն») մակագրությամբ, «TJUGO»-ի («քսան») փոխարեն։ Այս սխալն առաջացավ 1879 թվականին՝ լրացուցիչ տպաքանակի տպագրության ընթացքում։ Հայտնի են նման նամականիշերի միայն 970 օրինակներ[6]։ «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի շարքը կրկնվեց 1886 թվականին՝ նամականիշի հետևի մասում տպված կապույտ փոստային եղջյուրով (ավելի ուշ եղջյուրը տպվեց սոսնձի մի շերտի տակ)[1][10]։

Նամականիշեր
«Թվեր շրջանի մեջ»
շարքից, 1872
2 ցենտ տպագրությամբ
առաջին նամականիշը,
1872 (Sc #27)
20 էրե անվանական
արժեքով նամականիշ,
տպագրական սխալով`
«20-ի» փոխարեն «30», 1879
(Sc #33a)
Հիշատակի առաջին,
նամականիշ, 1903
(Sc #66)

Թագավոր Օսկար Երկրորդի դիմանկարն առաջին անգամ հայտնվեց շվեդական նամականիշերի վրա 1885 թվականին[10]։

1889 թվականին «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի 12 և 24 էրե անվանական արժեքով տպաքանակի մի մասում կատարվեց առաջին վերատպությունը (Sc #50, 51)` կապված անվանական արժեքի նվազեցման հետ (մինչև 10 էրե)[1]։

Առաջին թողարկման նամականիշերը շրջանառության մեջ էին մինչև 1910 թվականի դեկտեմբերի 30-ը։ Դրանք բոլորը տպագրվել էին տպարանային տպագրությամբ ձեռքով պատրաստված թերթիկների վրա՝ «երեք թագ» ջրանիշով[10][11]։ Բոլոր թողարկումներն ունեին մեծ թվով տարատեսակներ կապված տպագրական սխալների, թղթի հաստության և այլնի հետ։

1910 թվականի նամականիշերի նոր շարքում օգտագործվել է ազգային զինանշանի փոքրիկ նկարը (ցածր անվանական արժեքների համար) և Գուստավ V թագավորի դիմանկարը։ Հետագայում այդ նամականիշերը բազմիցս վերատպագրվել են` կապված նոր անվանական արժեքների հետ, այդ թվում` հավելավճարների և փոստային-բարեգործական նամականիշերի (1916)[10] և ավիափոստի նամականիշերի (1920) հետ[11]։

Շվեդիայի առաջին հիշատակի նամականիշը, որը պատկերում է Ստոկհոլմի կենտրոնական փոստային գրասենյակը, հայտնվել է 1903 թվականին, վերջինիս բացման կապակցությամբ[10]։ Շվեդիայի հիշատակի նամականիշերը վաճառվում են փոստում ընդամենը մի քանի ամիս[8]։

Արդի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Շվեդիայի փոստն ունեցավ իր սեփական տպարանը, ձեռք բերվեցին տպագրական և թուղթ կտրելու մեքենաներ։ Տպագրված նամականիշերով շերտակտորները փաթաթվում էին գլանափաթեթներով։ Յուրաքանչյուր գլանափաթեթ բաղկացած էր 100 կամ 500 փոստային նամականիշերից։ Գլանափաթեթներով նամականիշերը երկու հակադիր կողմերում ծակոտկեն են։ Նրանց թողարկումը շարունակվում է մինչ օրս[12]։ Գլանափաթեթներով նամականիշերի շարքում կան ծալքավոր նամականիշեր։ Նման նամականիշերի զույգերից կամ եռակներից մեկը մյուսի նկատմամբ համարվում է շրջված և շատ հազվադեպ են հանդիպում կոլեկցիոներների մոտ, դրանք հազար անգամ ավելի թանկ են, քան սովորականները։ Որպես կանոն, գլանափաթեթները տպվում էին պողպատի վրա փորագրման տեխնիկայի միջոցով։

1920-ականներին Շվեդիայի փոստային ծառայությունը սկսեց թողարկել ոչ միայն ստանդարտ, այլև փոքր ձևաչափով հիշատակի նամականիշեր։ Նրանց համար որպես սյուժե էին ծառայում հանգուցյալ շվեդական թագավորների՝ Գուստավ II Ադոլֆի դիմանկարները (մասնավոր փոստը հանրային սեփականություն փոխանցելու երեքհարյուրամյակի առթիվ) և Գուստավ Վասանի (ազատագրության համար մղվող պատերազմի երեքհարյուրամյակի առթիվ) դիմանկարները։ 1924 թվականի նամականիշերը, որոնք նվիրված են Ստոկհոլմում անցկացվող Համաշխարհային փոստային համագումարին և ՀՓՄ-ի 50-ամյակին[10], թողարկվել են թերթերով՝ քառանկյուն պերֆորացիայով։

Շվեդական փոստը թողարկում է նաև գլանափաթեթներով նամականիշեր բրոշյուրներով (նոթատետրերով)։ Սկզբում բրոշյուրները հավաքվում էին ձեռքով, իսկ 1940 թվականից` մեքենայական եղանակով։ 1954 թվականից ի վեր մեքենաները օգտագործվում էին բրոշյուր վաճառելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ էր պատրաստել հատուկ բրոշյուրներ` կոշտ կազմով (թղթի փոխարեն ստվարաթուղթ)[12]։

1961 թվականից ի վեր թողարկվում են Նոբելյան մրցանակակիրների դիմանկարներով նամականիշեր։

1969 թվականին տպագրվեց հինգ նամականիշերից բաղկացած առաջին շվեդական փոստային բլոկը, որը նվիրված էր նկարիչ Իվան Ագուելիի ծննդյան 100-ամյակին։

1979 թվականից ի վեր Շվեդիայի փոստային գերատեսչությունում թողարկվում են զեղչված նամականիշեր։ Սրանք սիմվոլիկ պատկերներով ստանդարտ փոստային նշաններն են ՝ առանց նշելու անվանական արժեքը (1979-1980), կամ գավառների զինանշանով և 1,40 կրոն (1981-1982) անվանական արժեքով։ Դրանք տպագրվում են 20 նամականիշերից բաղկացած բրոշյուրներում, և յուրաքանչյուր շվեդական ընտանիք իրավունք ունի տարեկան երկու բրոշյուր գնելու իջեցված գնով։ Նամականիշերը կարող են օգտագործվել երկրի ներսում բացիկների և հասարակ նամակների վճարման համար[6]։

1991 թվականի հոկտեմբերի 5-ին շվեդական փոստի կողմից թողարկվեցին մի շարք նամականիշեր, որոնք պատկերում էին շվեդական հանրաճանաչ երաժիշտներ Լենա Ֆիլիպսոնին, Ջերրի Ուիլյամսին և Roxette նվագախմբին։ Նամականիշերը պատրաստվել էին՝ նպատակ ունենալով ծանոթացնել շվեդացի երեխաներին ֆիլատելիային։ Միաժամանակ վաճառքի հանվեց նամականիշերում պատկերված երգիչների երգերի հավաքածուներով ձայներիզներ։ Երաժշտական և ֆիլատելիական հուշանվերները կարելի էր ձեռք բերել միայն Շվեդիայի փոստային բաժանմունքներում, իսկ ձայներիզների վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց քաղցկեղի հետազոտության հիմնադրամին։ Ավելի ուշ, ամերիկյան «Այսօր երեկոյան Ջեյ Լենոյի հետ» հեռուստատեսային շոուի ձայնագրության ժամանակ, Roxette խմբի անդամներ Պեր Գեսլիին և Մարի Ֆրեդրիկսոնին հարցրեցին, թե ինչպես են են նրանք վերաբերվում իրենց դիմանկարներով փոստային նամականիշերին։ Պերը կատակով ասում է. «Հաճելի է զգալ, որ ամբողջ երկիրը լիզում է քո մեջքը»[13]։

Մինչև 1890 թվականը շվեդական նամականիշերը թողարկվել են տպագրության մեթոդով, այնուհետև մետաղագրական։ Նրանք առանձնանում են բարձրորակ տպագրությամբ։

Շվեդիայի բոլոր նամականիշերի միայն 5%-ն է վաճառվում կոլեկցիոներներին, մնացածը օգտագործվում է ուղղակիորեն փոստային կարիքների համար[12]։

Արտասովոր նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի օգոստոսին շվեդական Փոստը թողարկեց աշխարհում առաջին ինքնասոսնձվող նամականիշերը, որոնք տպագրվել էին մետաղագրական եղանակով։ Երեք մանրանկարներից բաղկացած Նամականիշերի շարքը նվիրված էր Շվեդիայի ծովային և առափնյա ջրերում բնակվող ձկներին[14]։

Շվեդիայի փոստային բարեգործական նամականիշ, 1916 (Sc #B6)

Փոստային նամականիշերի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սովորական փոստային Նամականիշերից, Շվեդիան թողարկում է նամականիշերի այլ տեսակներ`

  • փոստային բարեգործական նամականիշեր,
  • ծառայողական (Tjänstefrimärken) - պետական և կառավարական հաստատությունների կարիքների համար,
  • պաշտոնական (Postsaksmärken) – արտասահման պաշտոնական առաքումների համար. օգտագործվում է նաև արտերկրում փոստային դրամական փոխանցումների համար,
  • հավելավճար (Lösenfrimärken),
  • պատասխան զինվորական նամակներին (Svarsmärken från militärbrev):

Փոստային-բարեգործական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փոստային-բարեգործական նամականիշերը թողարկվել են 1916 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված կարիքների համար։ Դրանք վերատպագրություններ էին 1872-1886 թվականների նամականիշերի վերատպագրություններ էին[1][6][10][11]։

Ծառայողական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի հավելավճարային նամականիշ, 1874 (Sc #J9)

Ծառայողական Նամականիշերը թողարկվել են 1874 թվականին և օգտագործվել են մինչև 1920 թվականի հուլիսի 1-ը։ Ներկայումս ներքին պաշտոնական նամակագրությունն ուղարկվում է առանց նամականիշերի, իսկ միջազգային վճարվում է սովորական նամականիշերով[6]։

Հավելավճարային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելավճարային նամականիշերը թողարկվել են 1874-1877 թվականներին և շրջանառությունից հանվել են 1892 թվականի հունվարի 1-ին։ Դրանց փոխարեն օգտագործվում են փոստային առաքման սովորական նշաններ, որոնք մարվում են հատուկ կնիքներով։ Հավելավճարի չափը նշված է կանաչ գույնով հատուկ պիտակների վրա։ Գոյություն ունեն այս պիտակների ինը տեսակ[6][11]։

ԱՄՆ-ի պիտակավորված ծրար, որն ուղարկվել է Բրանֆորդից (Կոնեկտիկուտ) Եվլե (Շվեդիա) հավելյալ պիտակով (1927)։ Նամակը ստանալուց հետո գանձվում էր կպչուն պիտակի վրա նշված 30 էրե հավելավճարը, և այդ գումարով ծրարի վրա սոսնձվում էին Շվեդիայի 15 էրե անվանական արժեքով երկու ստանդարտ նամականիշ

Ավիափոստային[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին հայտնվեց կիսապաշտոնական նամականիշ (Halvofficiella), որն օգտագործվում էր 1912 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և 26-ին օդային փոխադրումների համար։ Այն վաճառվել է 60-րդ էրե անվանական արժեքով, բացի այդ, նամակի համար պետք է վճարվեր 10 էրե արժեքով նամականիշով։ Դրա մնացյալ մասը տպագրվել է 1937 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Silverjubileet 1937» անկյունագծով։ Հայտնի են միայն ութ չմարված նամականիշեր[6]։

Փոստային քարտ՝ Շվեդիայի 5 էրե անվանական արժեքով ստանդարտ նամականիշի նախավճարով և կիսապաշտոնական պաշտոնական ավիափոստային նամականիշով` առանց անվանական արժեքի, 1912

Ավիափոստային նամականիշերի առաջին շարքը (Flygpostmärken) թողարկվել է 1920 թվականին։ Ծառայողական նամականիշերը տպված էին «Luftpost» տեքստով և նոր անվանական արժեքով[6][11]։

Ընդհանուր առմամբ, 1920 թվականից մինչև 1930 թվականը, Շվեդիայում թողարկվել է հինգ ավիափոստային նամականիշ[6]։

Դաշտային փոստի նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական նամակների պատասխան նամականիշ, 1929

1929 թվականի սեպտեմբերի 26-ից 1951 թվականներին Շվեդիայում թողարկվել են զինվորական նամակների պատասխանական նամականիշեր։ Շվեդական բանակի յուրաքանչյուր զինվորական ստանում էր շաբաթական մեկ դաշտային փոստային ծրար։ Նրա վերին փականի վրա տպված էր պատասխանական նամականիշ, որի հետևի մասը հագեցած էր սոսնձով։ Նամականիշը կտրված էր ծրարից և օգտագործվում էր բանակին հասցեագրման ցանկացած փոստային ծառայության համար[6][15]։

1934 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 1935 թվականի փետրվարի 17-ը Սաարի մարզի Մերցիգ քաղաքում գործում էր Շվեդիայի դաշտային փոստը։ Սկզբում օգտագործվել են սարիիստական նամականիշեր, այնուհետև շվեդական, ինչպես նաև պիտակավորված դաշտային փոստային քարտեր։ Դրանք մարել են «Svenska Bataljonen Saar» («Շվեդական գումարտակ Սաար») մակագրությամբ կնիքով[6][16]։

Շվեդիայի դաշտային փոստի պիտակավորված փոստային քարտ
` մարված Սաարայի դաշտային փոստի բաժանմունքում (1935)

ՄԱԿ-ի զորքերում շվեդական ստորաբաժանումներն ունեն իրենց փոստը և օգտագործում են շվեդական փոստային նամականիշեր և համապատասխան մակագրություններով կնիքներ[6]։

Հեռագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Շվեդիայում հեռագրական ծառայությունները վճարելու համար օգտագործվում էին շվեդերեն մակագրությամբ հեռագրական նամականիշեր «Kongl. Telegrafverket» կամ «Kungl. Telegrafverket» («Թագավորական հեռագրական վարչություն»)[11][17]։

Ավտոմատային[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլից սկսած Շվեդիայում սկսեցին օգտագործվել ավտոմատային նամականիշեր[18]։

Թվային[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից ի վեր Շվեդիայի փոստում (և Դանիայում միաժամանակ) ներդրեցին փոստային առաքումների վճարման նոր համակարգ` օգտագործելով «թվային նամականիշեր»։ Վճարումը կատարվում է SMS-ի միջոցով, «porto» հաղորդագրություն է ուղարկվում 1900 կարճ համարին։ Դրանից հետո թվային կոդ է ստացվում ուղարկողի հեռախոսին։ Այն կարելի է տպել կամ ուղղակիորեն ծրարի վրա (այն տեղում, որտեղ սովորաբար գտնվում է փոստային նամականիշը), կամ առանձին թղթի վրա, այնուհետև կտրել և փակցնել ցանկացած տեսակի առաքվող ծանրոցի, բանդեռոլի կամ բացիկի վրա, որը հարմար չէր տպիչի վրա տպելու համար[19]։

Տեղական (քաղաքային) նամակի համար նախատեսված նամականիշ, 1856

Տեղական և մասնավոր փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականի հուլիսին շրջանառության մեջ մտավ առանց անվանական արժեքի նամականիշ Ստոկհոլմի տարածքում փոստային առաքումների վճարման համար` այսպես կոչված «Սև դեղատուն»։ Նամականիշում կար «Frimärke för localbref» մակագրությունը («Նամականիշ տեղական նամակների համար»)[1]։ Այն վաճառվում էր 1 սկիլլինգ բանկո, իսկ 1858 թվականի հուլիսի 1-ից` 3 էրե[11]։ 1862 թվականին այն վերահրատարակվեց փոփոխված գույնով` շագանակագույնի փոխարեն սև[6]։

19-րդ դարի վերջին Շվեդիայում գոյություն ունեին մասնավոր քաղաքի փոստային բաժանմունքներ, որոնք արտադրում էին իրենց սեփական Նամականիշերը և ամբողջական իրերը (Գյոթեբորգ, Մալմյո, Հելսինգբորգ և այլն)։ Բոլոր մասնավոր փոստերը փակվեցին 1947 թվականի հուլիսին[6][20]։

Կիրունա[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից Կիրունա քաղաքում գործում է «Kiruna Mail» տեղական փոստը, որը հավաքում և առաքում էր նամակագրությունը քաղաքից պետական փոստային բաժանմունք։ 1997 թվականից ի վեր թողարկվում են սեփական նամականիշեր առանց անվանական արժեքի նշման։ 2000 թվականին պետական փոստին նամակ ուղարկելու ծախսերը կազմում էին 3,50 կրոն[21][22]։

Ամբողջական և ամբողջ իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շվեդական ամբողջական իրը հայտնվեց 1879 թվականի հունվարի 1-ին։ Դա դրոշմավորված ծրար էր, որի վերին աջ անկյունում տպագրվել էր 12 էրե անվանական արժեքով ստանդարտ դրոշմ։ Հայտնի են նաև 6 և 10 էրե անվանական արժեքով տպագիր Նամականիշերով ծրարներ, նմանատիպ 2 էրե անվանական արժեքով ծրարները, ըստ երևույթին, տեղական փոստի ծրարներն էին[11]։ Շվեդական փոստը թողարկել է նաև այլ ամբողջական իրեր`

  • աերոգրամներ (ներառյալ առանց անվանական արժեքի)
  • փոստային քարտեր (ներառյալ` պաշտոնական) եզակի և կրկնակի։

Շվեդիայում պաշտոնապես հրապարակվում են նաև առաջին օրվա ծրարներ և քարտմաքսիմումի հետ կապված առավելագույն քարտեր։ Առաջին օրվա առաջին ծրարը թողարկվել է նամականիշերի համար 1928 թվականին՝ Գուստավ V արքայի յոթանասուներորդ տարեդարձի օրը։ 1981 թվականին թողարկվեց առաջին պաշտոնական շվեդական առավելագույն քարտը («Շվեդական կինոյի պատմությունը»)։

Նամականիշերի նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական նամականիշերի հայտնի նկարիչներից և փորագրողներից է լեհական ծագմամբ Չեսլավ Սլանյան (1921-2005), որը 1959 թվականին սկսեց ստեղծել շվեդական նամականիշերի գծագրեր և տպագիր ձևեր և, ի վերջո, իր արհեստում հասավ բացառիկ հաջողությունների։

Ֆիլատելիայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ մարվել է Ստոկհոլմի փոստային թանգարանում գործող ֆիլատելիստական ցուցահանդեսի ընթացքում (1970)

Շվեդական նամականիշերի կոլեկցիոներներին սպասարկում է երկրի փոստային ծառայության հատուկ բաժինը։ Շվեդիայում տպագրվում են տեղեկատվական թերթիկներ, որոնցից հավաքվում են հատուկ կազմով անջատովի ամրակներով բրոշյուրներ։ Նրանք յուրաքանչյուր նոր նամականիշերի մասին տեղեկացնում են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Տեղեկատվությունը, որն ուղեկցվում է գունային նկարազարդումներով, հրապարակվում է տարեկան 15-20 անգամ։ Բացի այդ, հրապարակվում են սկանդինավյան երկրների «Ֆացիտ» նամականիշերի տարեկան մասնագիտացված պատկերագիրքը և նկարազարդ գնացուցակը[8]։

Շվեդ ֆիլատելիստները մասնակցում են տարբեր ազգային և միջազգային ցուցահանդեսների։ 1970 թվականի ապրիլի 3-ից մայիսի 3-ը Ստոկհոլմի փոստային թանգարանում տեղի ունեցավ ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Վ. Ի. Լենինի ծննդյան հարյուրամյակին։ Թանգարանի փոստային բաժանմունքում կազմակերպվել էր հատուկ մարումներ հուշամատյանային կնիքով, որը հիմնված էր ԽՍՀՄ 1924 թվականի լենինյան սգո նամականիշի նկարների վրա։ Նամականիշը ունեցել է թարգմանական օրացուցային ամսաթիվ և կիրառվել է ապրիլի 3,5, 11, 12, 18, 19, 22, 25, 26-ին, մայիսի 2-ին և 3-ին։ Մարումն իրականացվել է սև գույնի մաստիկայով[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Sweden (Sverige) 1855—1884». Stamp Catalogue — S (անգլերեն). klaseboer.com; Evert Klaseboer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  3. 3,0 3,1 3,2 «Sweden». Member countries. Western Europe (անգլերեն). Universal Postal Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Почта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Бейер Иоган-Габриель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Владинец Н. Швеция // Филателия СССР. — 1983. — № 10. — С. 28—29.
  7. «История (эстонской почты)». Eesti Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 Дмитриев В. Выпуски почтовых марок и филателистическое обслуживание в Швеции // Филателия СССР. — 1976. — № 8. — С. 40—41.
  9. Продана швейцарской филателистической фирмой David Feldman SA в 1996 году за 2,2 миллиона долларов США.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Sweden 1885—1920». Stamp Catalogue — S (անգլերեն). klaseboer.com; Evert Klaseboer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Sweden (Sverige). Local Stamps. Other Local Issues. Postage Due Stamps. Official Stamps. Telegraph Stamps. Fiscal Stamps. Postal Stationery». Stamp Catalogue — S (անգլերեն). klaseboer.com; Evert Klaseboer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  12. 12,0 12,1 12,2 Владинец Н. Особенности шведских марок // Филателия СССР. — 1985. — № 4. — С. 30—31.
  13. Thorselius R. The Look for Roxette, the Illustrated Worldwide Discography & Price Guide. — Stockholm, Sweden: Premium Publishing, 2002. — P. 540. — ISBN 91-971894-8-0.(անգլ.)
  14. Филарама // Филателия. — 2002. — № 4. — С. 47.
  15. Швеция // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 296. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(Ստուգված է 13 Մարտի 2016) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  16. Швеция. Полевая почта // Филателистическая география. Европейские зарубежные страны / Н. И. Владинец. — М.: Радио и связь, 1981. — 160 с.
  17. Об истории этой организации см. английскую статью (անգլերեն).
  18. По информации из каталога «Михель».
  19. «Почта Швеции и Дании переходит на цифровые марки». Новости. Мультимедийные презентации; Prezentation.Ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  20. «Bypost (Norway, Denmark, Sweden)». Stamp Catalogue — B (անգլերեն). klaseboer.com; Evert Klaseboer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  21. Филпарад // Филателия. — 2000. — № 4. — С. 48.
  22. «Kiruna Mail, din lokalpost» (շվեդերեն). Kiruna Mail — Официальный сайт локальной почты Kiruna mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  23. Илюшин А. У истоков Ленинианы // Филателия СССР. — 1986. — № 4. — С. 3.