Շուրա Բոզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուրա Բոզոյան
Ծնվել էապրիլի 12, 1932(1932-04-12)[1]
ԾննդավայրԲալխո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2012(2012-11-05)[2] (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ

Շուրա Երվանդի Բոզոյան (ապրիլի 12, 1932(1932-04-12)[1], Բալխո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2012(2012-11-05)[2]), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրա Բոզոյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 12-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում։ 1955 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1960-1969 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1969-1973 թվականներին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։ 1973-1978 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱ Հաշվողական կենտրոնում։ 1978 թվականից աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկական դեպարտամենտում, դասավանդել է նաև «Սինսփսիս Արմենիա» ընկերությունում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են մեծ ինտեգրալ սխեմաների նախագծման ավտոմատացմանը։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների[3]։

Շուրա Բոզոյանը մահացել է 2012 թվականին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական մաթեմատիկական ընկերության անդամ (1993)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Элементы теории булевых функций: Текст лекций, МВиССО АрмССР; Ереванский политехнический институт им. К. Маркса, Ереван: Б. и., 1983.[4]
  • Բուլյան ֆունկցիաներ և թվային սխեմաների նկարագրության ALEX լեզուն։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Մաթեմատիկայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ, 2004[5]։
  • Annual international microelectronics olympiads of Armenia, I-IV: Tests and problems / By V. Sh. Melikyan; V. M. Movsisyan; Sh. E. Bozoyan. Yerevan: Synopsis, 2011.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О некоторых неэквивалентных преобразованиях записи дискретных схем //Изв.НАН и ГИУА, сер.техн.науки. - 1996. - Т.Х1, N 2.
  • О восстановлении синхронизации функциональной схемы //Изв.НАН и ГИУА, сер.техн.науки. - 1997. - Т.Х1, N 2.
  • Тестирование логической схемы в динамическом режиме по ее активным элементам - Деп. Арм.НИИНТИ 31.07.97, 203-Ар-97.
  • Тестирование логической схемы с помощью ее активной части. Полупр. Микроэлектр. первая нац. конф. - Дилижан, 1997
  • О вычислении функциональной активности элементов логических схем. - Депонировано в АрмНИИНТИ. - Деп. 21.05.98,7Д8-Ар98
  • О приближении логических схем минимальными ее подсхемами. Сб. науч. тр. Моделирование, оптимизация, управление. Вып.2. - Ереван, ГИУА, 1997.
  • O восстановлении синхронизации схемы, состоящей из логических и запоминающи элементов. Сб. науч. тр. Моделирование, оптимизация, управление. Вып.4. - Ереван, ГИУА, 2001.
  • Новый подход при модульно ориентированном проектировании систем на чипах // Электронный журнал.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1087
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է անվանի գիտնական Ալեքսանդր Բոզոյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Բոզոյան, Շուրա Երվանդի (1983). Элементы теории булевых функций: Текст лекций. МВиССО АрмССР, Ереванский политехнический институт им. К. Маркса. Ереван: Б. и.
  5. Բոզոյան, Շուրա Երվանդի (2004). Բուլյան ֆունկցիաներ և թվային սխեմաների նկարագրության ALEX լեզուն։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Երևան: ՀՊՃՀ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուրա Բոզոյան» հոդվածին։