Շովիցիա գեղապտուղ
Շովիցիա գեղապտուղ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Szovitsia callicarpa
|
Շովիցիա գեղապտուղ (լատին․՝ Szovitsia callicarpa), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միամյա բույս է, որն ունի 20-25 սմ բարձրություն։ Տերևի մասերը նեղ-գծային են, հովանոցները՝ տերևներին հակադիր։ Պտուղը ծածկված է լայնակի, մեկը մյուսի վրա հենված ծալքերով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Էրեբունի պետական արգելոց, Նուբարաշեն, Ողջաբերդ, Շորբուլախ գյուղերի շրջակայք)։ Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Նախիջևանում Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1500 մ բարձրությունների վրա, չոր, քարքարոտ և կավոտ լանջերին, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի վրա, աղակալած տեղերում, կիսաանապատում և տափաստանում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շովիցիա գեղապտուղ» հոդվածին։ |
|