Շարլ Մյունշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Շարլ Մյունշ
Charles Munch
Ծնվել է Օգոստոսի 26, 1891
Գերմանիա Ստրասբուրգ
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 6, 1968
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիրջինիա
Մասնագիտություն Դիրիժոր
Գործիքներ Ջութակ

Շարլ Մյունշ (ֆր.՝ Charles Munch, սեպտեմբերի 26, 1891, Ստրասբուրգ - նոյեմբերի 6, 1968, Ռիչմոնդ , ԱՄՆ), ֆրանսիացի դիրիժոր և ջութակահար։

Եղել է Ստրասբուրգի քաղաքային նվագախմբի (1919) և Գևանդհաուզի (1923) կոնցերտմայստեր։ 1932-ից Փարիզում հանդես է եկել որպես դիրիժոր, 1935-1938-ին ղեկավարել է ֆիլհարմոնիայի, իսկ 1937-46-ին՝ Փարիզի կոնսերվատորիայի ընկերության նվագախմբերը։ 1946-ից աշխատել է ԱՄՆ-ում, 1949-62-ին ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։ 1956-ին և 1965-ին հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1967-ից գլխավորել է «Փարիզի նվագախումբ»-ը։ Մյունշի երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png