Շանբերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանբերան

Շանբերան, անգլ.՝ Antirrhinum, առյուծաբերան, խլածաղկազգիների ընտանիքի դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է Շանբերանի շուրջ 40 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում։ ԽՍՀՄ-ում աճում է 2 տեսակ, որից խոշոր շանբերանը մշակվում է նաև ՀԽՍՀ-ում։ Նշված տեսակը միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ցողունի բարձրությունը՝ 30-ից 60 սմ։ Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին կամ սպիտակ։ Սերմերը ձվաձև են, կնճռոտ։ Պարտեզագործության մեջ օգտագործվում են հատկապես խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, գաճաճները՝ ծաղկաթմբերի գազոնների, ծաղկազարդման համար։ Լայնորեն կիրառվում է նաև գենետիկական հետազոտություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png