Շամախիի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամախիի պաշարում
Ռուս-պարսկական պատերազմ (1722-1723)
Թվական 1721 թվականի օգոստոսի 18
Վայր Շամախի, Սեֆյան Իրան
Արդյունք Լեզգիների հաղթանակ
Հակառակորդներ
Սուննի լեզգիներ Սեֆյան Իրան

Շամախիի պաշարում, ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1721 թվականի օգոստոսի 18-ին, երբ ապստամբ սուննի լեզգիները, անկում ապրող Սեֆյան կայսրության կազմում, հարձակվել են Շիրվան նահանգի մայրաքաղաք Շամախիի վրա (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում)[1][2]։ Շամախին գրավվել է 15000 լեզգիների կողմից,տեղի շիա բնակչությունը կոտորվել է, իսկ քաղաքը թալանվել։

Շամախիում ռուս վաճառականների մահը հետագայում օգտագործվեց որպես Կազուս բելլի 1722–1723 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, ինչը հանգեցրեց Իրանի և Ռուսաստանի միջև առևտրի դադարեցմանը, իսկ Աստրախանը դարձավ Վոլգայի առևտրային ճանապարհի նոր վերջնակետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի առաջին տասնամյակում երբեմնի բարգավաճ Սեֆյան թագավորությունը անկման մեջ էր՝ իր տիրույթների բազմաթիվ հատվածներում ապստամբությունների պատճառով[3]։ Թագավոր Սոլթան Հոսեյնը թույլ կառավարիչ էր, և թեև անձամբ հակված էր լինել ավելի մարդասեր, ճկուն, քան իր գլխավոր մոլլան, նա հետևում էր իր խորհրդականների առաջարկություններին պետական կարևոր որոշումների վերաբերյալ[4]։ Նա թագավորում էր որպես «ստացիոնար միապետ»՝ նախընտրելով, բացի որսի խնջույքներից, լինել Սպահան մայրաքաղաքի ներսում կամ մերձակայքում՝ անտեսանելի բոլոր «բայց ամենամտերիմ պալատականների համար»[3]։ Աշխարհից ոչ շատ ավելին, քան հարեմի պարիսպները տեսնելով, նա արագ ընկավ առաջատար ուլամաների (Իսլամի տեսական և գործնական կողմերը լավ իմացող հեղինակավոր փորձագետների հավաքական անվանումը), հատկապես Մոհամմադ-Բաքեր Մեջլեսիի ազդեցության տակ[3]։

Մեջլեսին, որը արդեն զգալի քաղաքական իշխանություն էր ձեռք բերել Սոլթան Հոսեյնի նախորդ՝ Սուլեյման I-ի (1666–1694 թթ.) օրոք, հրահրել էր հալածանքները, որոնք ուղղված էին Սեֆյան Իրանի սուննի և սուֆի բնակիչներին, ինչպես նաև նրա ոչ մուսուլման կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես՝ քրիստոնյաներին, հրեաներ և զրադաշտականներ[3][5]։

Թեև քրիստոնյաները, որոնք հիմնականում պարսկահայեր էին, ավելի քիչ տուժեցին, քան մյուս խմբերը, նրանք նույնպես ժամանակ առ ժամանակ թիրախ էին դառնում[5]։ Ըստ պատմաբան Ռոջեր Սավորիի, թեև Սոլթան Հոսեյնը քրիստոնյաների նկատմամբ անձնական թշնամանք չէր ցուցաբերում, սակայն իր վրա մեծ ազդեցություն ունեցող հոգևորականները (մասնավորապես Մեջլիսին) նրան համոզեցին «անարդար և անհանդուրժող հրամանագրեր» հրապարակել[5]։ Սեֆ

Սեֆյանների ուշ դարաշրջանի լարված կրոնական մթնոլորտը նշանակալից գործոն է դարձել կայսրության տարբեր վայրերից սուննի կողմնակիցների ապստամբությունների համար[4]։

Ամենավառ օրինակը Շիրվանի ապստամբությունն էր, որտեղ սպանվել էին սուննի կրոնի հետևորդ մարդիկ, ոչնչացվել էին կրոնական գրքերը, իսկ սուննի մզկիթները վերածվել էին ախոռների
- պատմաբան Մայքլ Աքսուորթի[4]

Սեֆյանների հյուսիս-արևմտյան տիրույթներում գտնվող սուննի բնակչությունը, որը ներառում էր Շիրվանն ու Դաղստանը, զգաց շիաների հալածանքների բեռը Սոլթան Հոսեյնի օրոք[5]։

1718 թվականին լեզգիների ներխուժումը Շիրվան ուժեղացավ[6], ըստ պատմաբան Ռուդի Մաթթիի՝ խոսվում էր, որ նրան հրահրել է այն ժամանակվա մեծ վեզիր Ֆաթհ-Ալի Խան Դաղստանցին (1716–1720): Սեֆյան Իրանում Ռուսաստանի դեսպան Արտեմի Վոլինսկին, որը 1718 թվականին գտնվել է Շամախիում[6], հայտնել է, որ քանի որ տեղի պաշտոնյաները մեծ վեզիրին համարում էին «անհավատ», նրանք նրա հրամաններն անվավեր էին համարում և նույնիսկ կասկածի տակ էին դնում թագավորի հեղինակությունը[6]։ Ռուսական դիվանագիտական ծառայության իտալացի Ֆլորիո Բենևենին պնդում էր, որ Շամախիի բնակիչները պատրաստ են ապստամբել կառավարության դեմ՝ «նրանցից մեծ գումարներ շորթելու» համար[6]։

Ավազակային արշավանքները, ներխուժումները և կողոպուտները շարունակվում էին։ Նույն թվականի ապրիլին լեզգիները գրավեցին Ակ Տաշի գյուղը (գտնվում է Նիզովոյի մոտ[7][8]), մինչ այդ մի շարք բնակիչների առևանգել էին և Շամախի տանող ճանապարհին 40 հոգանոց քարավանը թալանել[6]։ Այս իրադարձություններից հետո ապստամբների վերաբերյալ բազմաթիվ լրացուցիչ հաղորդումներ են եղել[6]։

Գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

1718 թվականի մայիսի սկզբին մոտ 17000 լեզգիներ հասել էին Շամախիից 20 կիլոմետր (12 մղոն) հեռավորության վրա՝ զբաղեցնելով Շամախիի շրջակա տարածքների բնակավայրերը[6]։ 1719 թվականին Իրանի կառավարությունը որոշեց Հոսեյնղոլի խանին (Քարթլիի Վախթանգ VI) ուղարկել Վրաստան՝ լեզգիների ապստամբությանը դիմակայելու առաջադրանքով[6]։ Հարևան Կախեթի տիրակալի, ինչպես նաև Շիրվանի բեգլարբեկի աջակցությամբ Հոսեյնղոլի խանը տեղափոխվեց Դաղստան և զգալի առաջընթաց գրանցեց լեզգիներին կանգնեցնելու հարցում[6]։

1721 թվականի ձմռանը՝ արշավի վճռորոշ պահին, նա հետ է կանչվել[6]։ Հրամանը, որը տրվել է մեծ վեզիր Ֆաթհ-Ալի Խան Դաղստանիի տապալումից հետո, ընդունվել է թագավորական արքունիքի ներքինիների խմբի դրդմամբ, որը համոզել էր շահին, որ արշավի հաջող ավարտը ավելի մեծ վնաս կհասցնի Սեֆյան թագավորությանը։ Նրանց կարծիքով՝ դա հնարավորություն կտա Վախթանգին՝ Սեֆյան վալիին, դաշինք կազմել Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով գրավել Իրանը[6]։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ 1721 թվականի օգոստոսին, Սոլթան Հոսեյնը հրամայեց Դաուդ Բեգին (Հաջի-Դավուդին), որը լեզգիների ապստամբ լեռնագնաց առաջնորդ և սուննի հոգևորական էր, ազատ արձակել Սեֆյան Դերբենտ քաղաքի բանտից[1][6][Ն 1]։ Նրան ազատ արձակելու կառավարության որոշումը կայացվել է Սեֆյան Իրանի վրա աֆղանական հարձակումից անմիջապես հետո՝ նրա ամենահեռավոր արևելյան տիրույթներից[1][6][7]։ Սոլթան Հոսեյնը և կառավարությունը հույս ունեին, որ Դաուդ Բեգը և նրա դաղստանցի դաշնակիցները կաջակցեն արևելյան ճակատում ապստամբությանը հակազդելու գործում, բայց Դաուդը փոխարենը կանգնեց ցեղային կոալիցիայի գլխին, այնուհետև արշավ սկսեց թե՛ Սեֆյան կառավարական ուժերի և թե՛ սեֆյանների կառավարական ուժերի դեմ՝ արշավելով դեպի Շամախի նահանգի մայրաքաղաք[1]։

Պաշարումից քիչ առաջ Շիրվան նահանգի սուննիները օգնության խնդրանքով դիմեցին օսմանցիներին, նրանց համակրոնակիցներին[4] և սեֆյանների ոխերիմ հակառակորդներին[10]։ Ապստամբ «կոալիցիան», որը բաղկացած էր մոտ 15000 անդամներից՝ Դաուդ Բեգի գլխավորությամբ և Ղազիկումուխի Սուրխայ խանի աջակցությամբ, շարժվեց դեպի Շամախի, որը հետագայում պաշարվեց[Ն 2]: Ի վերջո, Շամախիի սուննի բնակիչները բացեցին քաղաքի դարպասներից մեկը պաշարողների առաջ. Շամախին գրավվեց 1721 թվականի օգոստոսի 18-ին, որի ժամանակ հազարավոր շիա բնակիչներ կոտորվեցին, քրիստոնյաներն ու օտարները կողոպտվեցին[1][11]։

Սպանվել են նաև մի քանի ռուս վաճառականներ[Ն 3]։ Բազմաթիվ ռուս առևտրականների խանութները թալանվել են, ինչը նրանց համար լուրջ տնտեսական կորուստ էր[1][12]։

Քաղաքի շիա կառավարիչը, նրա եղբորորդին և մնացած հարազատները «ամբոխի կողմից կտոր-կտոր արվեցին, իսկ նրանց մարմինները նետվեցին շներին»[4][11]։

Երբ գավառը ամբողջությամբ գրավվեց ապստամբների կողմից, Դաուդ Բեգը դիմեց ռուսներին պաշտպանության խնդրանքով՝ հայտարարելով իր հավատարմությունը ցարին[6]։ Մերժվելով՝ նա դիմեց օսմանցիներին, Սուլթանի կողմից նշանակվեց Շիրվանի օսմանյան կառավարիչ[13][1][6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմի Վոլինսկին զեկուցել է ցար Պետրոս Մեծին (1682–1725) ռուս վաճառականներին և նրանց ապրուստին հասցված զգալի վնասի մասին[13]։ Զեկույցում նշվում էր, որ 1721 թվականի իրադարձությունը բացահայտ խախտում էր 1717 թվականի ռուս-իրանական առևտրային պայմանագիրը, որով վերջինս երաշխավորում էր Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանությունը Սեֆյանների տիրույթում[13]։ Քանի որ Սեֆյան թագավորությունը քաոսի մեջ էր, և Սեֆյան տիրակալը չէր կարողացել կատարել պայմանագրի դրույթները, Վոլինսկին հորդորեց Պետրոսին օգտվել իրավիճակից և ներխուժել Իրան՝ որպես Սեֆյան թագավորի դաշնակից կարգուկանոն վերականգնելու պատրվակով[13][1]։ Ռուսաստանը կարճ ժամանակ անց օգտագործեց Շամախիում իր վաճառականների վրա հարձակումը որպես պատրվակ՝ սկսելու 1722–1723 թվականների ռուս-պարսկական պատերազմը[4][3][7]։ Այս ամենի հետևանքով դադարեցվեց Իրանի և Ռուսաստանի միջև առևտուրը և Աստրախան քաղաքը դարձավ Վոլգայի առևտրային ճանապարհի վերջնակետը[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Atkin, Muriel (1980). Russia and Iran, 1780–1828. University of Minnesota Press. ISBN 978-0-8166-5697-4.
  • Axworthy, Michael (2010). The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant. I.B.Tauris. ISBN 978-0-85772-193-8.
  • Կաղապար:Encyclopædia Iranica Online
  • Kazemzadeh, Firuz (1991). «Iranian relations with Russia and the Soviet Union, to 1921». In Avery, Peter; Hambly, Gavin; Melville, Charles (eds.). The Cambridge History of Iran. Vol. 7. Cambridge University Press. ISBN 978-0-521-20095-0.
  • Lockhart, Laurence (1958). The Fall of the Safavī Dynasty and the Afghan Occupation of Persia. Cambridge University Press.
  • Matthee, Rudolph P. (1999). The Politics of Trade in Safavid Iran: Silk for Silver, 1600–1730. Cambridge: Cambridge University Press. էջ 120. ISBN 978-0-521-64131-9.
  • Matthee, Rudolph P. (2005). The Pursuit of Pleasure: Drugs and Stimulants in Iranian History, 1500–1900. Princeton University Press. ISBN 978-0-691-11855-0.
  • Matthee, Rudi (2012). Persia in Crisis: Safavid Decline and the Fall of Isfahan. I.B.Tauris. ISBN 978-1-84511-745-0.
  • Matthee, Rudi (2015). «Poverty and Perseverance: The Jesuit Mission of Isfahan and Shamakhi in Late Safavid Iran». Al-Qanṭara. 36 (2): 463–501. doi:10.3989/alqantara.2015.014.
  • Mikaberidze, Alexander, ed. (2011). «Russo-Iranian Wars». Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1. ABC-CLIO. ISBN 978-1-59884-336-1.
  • Rashtiani, Goodarz (2018). «Iranian–Russian Relations in the Eighteenth Century». In Axworthy, Michael (ed.). Crisis, Collapse, Militarism and Civil War: The History and Historiography of 18th Century Iran. Oxford University Press. ISBN 978-0190250331.
  • Rothman, E. Nathalie (2015). Brokering Empire: Trans-Imperial Subjects between Venice and Istanbul. Cornell University Press. ISBN 978-0-8014-6312-9.
  • Savory, Roger (2007). Iran Under the Safavids. Cambridge University Press. ISBN 978-0-521-04251-2.
  • Sicker, Martin (2001). The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire. Greenwood Publishing Group. ISBN 978-0-275-96891-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found