Նորայր Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Ակոպով
Ծնվել էհունվարի 22, 1949(1949-01-22)[1] (75 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978)

Նորայր Զավենի Ակոպով (հունվարի 22, 1949(1949-01-22)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (2002 թվականից՝ գլխավոր գիտաշխատող)։

Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի ֆիզիկային, հաշվողական ֆիզիկայի խնդիրներին, Մոնտե Կառլոյի վիճակագրական եղանակների կիրառման ժամանակակից փորձարկումների մոդելավորմանը, նուկլոնի սպինային կառուցվածքի ֆունկցիայի և Գերասիմ-Դրել-Քերնի գումարումների ընդհանրացված օրենքի ուսումնասիրմանը՝ «Հերմես» կենտրոնի փորձնական տվյալների հիման վրա։

1987 թվականից մասնակցում է միջազգային գիտական համագործակցությունների (ՑԵՌՆ՝ Շվեյցարիա, ԴԵԶԻ՝ Գերմանիա), Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի գիտական ղեկավար՝ «Հերմես» ժամանակակից փորձարկումների «Հերա» արագացուցիչում (Համբուրգ, Գերմանիա)[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11298
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 60.