Նովրուզ Մամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովրուզ Մամեդով
Novruz Məmmədov
Դրոշ
Դրոշ
Ադրբեջանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Azerbaijan National Independence Party? և Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Ադրբեջանի լեզուների համալսարան
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ լեզվաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Ադրբեջանցի
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 15, 1947 (77 տարեկան)
Ծննդավայր Բաբեկի շրջան, ԱԽՍՀ ԱԽՍՀ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
 
Կայք՝ cabmin.gov.az
 
Պարգևներ
Պատվո շքանշան «Փառքի» շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Knight of the Order of Merit of the Republic of Poland

Նովրուզ Մամեդով (ադրբ.՝ Novruz Məmmədov, մարտի 15, 1947(1947-03-15), Շմրթա, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, դիվանագետ և թարգմանիչ, 2018 թվականի ապրիլի 21-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության 9-րդ վարչապետը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովրուզ Մամեդովը ծնվել է 1947 թվականի մարտի 15-ին Բաբեկի շրջանի Շիխմահմուդ գյուղում։ Նովրուզ Մամեդովը 1964 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել է Ադրբեջանի մանկավարժական օտար լեզուների ինստիտուտի «Եվրոպական լեզուների» ֆակուլտետի ֆրանսիական բաժին։ 1970 թվականին ավարտել է նույն ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով։ Նովրուզ Մամեդովը աշխատել է 1967-1968 թվականներին Ալժիրում, 1971-1973 թվականներին՝ Գվինեայում, իսկ 1978-1981 թվականներին կրկին Ալժիրում որպես թարգմանիչ և գլխավոր թարգմանիչ։ 1991 թվականին ստացել է «Բանասիրական գիտությունների թեկնածուի» գիտական աստիճան։

Նա գիտի ադրբեջաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն։ Ամուսնացած է, ունի 3 երեխա և թոռներ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992–1993 թթ. աշխատել է Ադրբեջանի մանկավարժական օտար լեզուների ինստիտուտում։
  • 1993-1997 թթ. աշխատել է ֆրանսերեն լեզվի ֆակուլտետի դեկան։
  • 1997 թվականի ապրիլի 12-ին Նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախկին Նախագահ Հեյդար Ալիևի կողմից `Ադրբեջանի Հանրապետության Նախագահի վարչակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ[2]։
  • 1995-1997 թվականներին եղել է Հեյդար Ալիևը ֆրանսերեն թարգմանիչ։
  • 2005 թվականի սեպտեմբերից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովի անդամ։
  • 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 21-ը եղել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության օգնական[3]։
  • 2018 թվականի ապրիլի 21-ից Ադրբեջանի Հանրապետության վարչապետն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ.- Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից Ֆրանսիայի պատվավոր մրցանակը «Legion d’Honneur»
  • 2007 թ.- Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Փառքի» պատվանշան[4]
  • 2009 թ.- Լեհաստանի Պատվո լեգեոն պատվանշան
  • 2017 թ.- Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Պատվո» պատվանշան;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]