Նշան Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Մուրադյան
Nshan Muradyan.jpg
(գրականագետ)
Բնագիր ԱԱՀ՝ Նշան Հակոբի Մուրադյան
Ծննդյան օր՝ մայիսի 1, 1908
Ծննդավայր՝ գ. Մարգարա (Հայաստան)
Վախճանի օր՝ հուլիսի 27, 1982
Վախճանի վայր՝ Սևան (Հայաստան)

Նշան Հակոբի Մուրադյան(1908, մայիսի 1 - 1982, հուլիսի 27) - հայ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միություն անդամ 1943-ից։

Ծնվել է Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։ 1926-ին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ 1929-32-ին որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է Վարդենիսի և Գավառի շրջանի դպրոցներում։ 1933-45-ին աշխատել է Երևանի գրական թանգարանում որպես գիտաշխատող, 1947-53-ին` Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես գրական բաժնի վարիչ, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր։ 1944-ին ավարտել է (էքստեռն) Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1965-ին «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1967-82-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի (1940-47) և Հովհաննես Հովհաննիսյանի երկերի լիակատար ժողովածուի (1964-68) ակադեմիական հրատարակություններին։ 1976-ին «Աբովյանի պոետիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Սևանում, թաղվել է Երևանում։[1]

[խմբագրել] Ն. Մուրադյանի երկերի մատենագրություն

  • Միքայել Նալբանդյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
  • Արմեն Արմենյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959, 119 էջ։
  • Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 198 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Հովհաննես Հովհաննիսյան» գլուխը գրել է Ն. Մուրադյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։
  • Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
  • Նալբանդյան, կյանքը և գործը, Երևան, «Գիտելիք», 1980, 40 էջ։
  • Շեքսպիրի կյանքը, Երևան, «Սովետական գրող», 1986, 100 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 405. 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ